Եվրամիությունն ակնկալում է, որ Իրանի քաղաքացիների համար կերաշխավորվի խաղաղ ցույցերի և կամարտահայտման ազատության իրավունքը։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Քեթրին Ռեյի խոսքով՝ շփումն իրանական իշխանությունների հետ պահպանվում է։ Նա այդ մասին գրել է իր միկրոբլոգում։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին կիրակի հայտարարել էր, որ բողոքն ու քննադատությունը հանդիսանում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները, եթե դրանք չեն հանգեցնում բռնության։