Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Տագնապ Հայաստանի հարավում

2017 թվականի վերջին օրերին տագնապալի տեղեկություններ ստացվեցին Հայաստանի հարավային հարևան Իրանից, որտեղ մի քանի քաղաքներում կան զանգվածային ակցիաներ, իշխանության դեմ բողոքի ցույցեր և նույնիսկ տեղեկություններ կան զոհերի մասին: Իրանի իշխանությունը արդեն արգելափակել է համացանցը: Ինչ է կատարվում Իրանում, ներկայումս շատ բարդ է պարզել ու գնահատել, սակայն մի բանում երևի թե որևէ տարակարծություն լինել չի կարող, որ Հայաստանի հարավում այս տագնապը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից և անվտանգությունից: Թե ինչ է Իրանը Հայաստանի համար, որպես հարևան, գործընկեր, երևի թե ավելորդ է մեկնաբանել: Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին: Եվ այս իմաստով տարրական տրամաբանությունը հուշում է, որ գործընկերոջ կայունությունն ու անվտանգությունը բխում է Հայաստանի շահերից, իսկ հակառակը ավելորդ սպառնալիքներ է ստեղծում այդ շահերի համար:

Ինչ էլ կատարվելիս լինի Իրանում, Հայաստանի համար արմատապես անհրաժեշտ է ապակայունացման բացառումը և Իրանի տարածքային ամբողջության և ներպետական կարգի պահպանությունը: Բանն այն է, որ այդ ամենի խախտման, բացակայության դեպքում Հայաստանը կարող է անկանխատեսելի և սպառնալից մարտահրավերների առաջ կանգնել իր հարավային սահմանների մոտ, ներառյալ նաև Արցախը: Կհաղթահարի Իրանն այն լարվածությունը, որ առաջացել է անցնող տարվա վերջին օրերին:

Միաժամանակ ակնհայտ է, որ խոսվում է արտաքին հրահրման մասին, ինչը սակայն համենայն դեպս առայժմ ավելի շատ հիշեցնում է նման դեպքերում ամբողջատիրական շատ իշխանական համակարգերին բնորոշ ավանդական քարոզչական խաղարկում, քան իրականություն: Բայց, նաև անկասկած , որ Իրանում լարվածության դեպքում արտաքին բոլոր խաղացողերը կփորձեն քաղել իրենց անհրաժեշտ պտուղները, իհարկե հնարավորության սահմանում, քանի որ ընդհանուր առմամբ Իրանի բավական փակ բնույթը էապես բարդացնում է արտաքին որևէ ներկայություն այդ երկրում: Բայց, ժամանակակից աշխարհը ի վերջո բավականին բարդ, բազմաշերտ տեխնոլոգիաների աշխարհ է, որտեղ հնարավոր են ամենաանսպասելի դրսևորումներ: Իրանի հարցում շահագրգռություն ունեցող սուբյեկտների շրջանակը թերևս բավականին լայն է, թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական իմաստով. ԱՄՆ, Իսրայել, Ռուսաստան, Չինաստան, Եվրամիություն, Ադրբեջան, Թուրքիայ:

Գործնականում անկասկած է, որ կարևորագույն տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկի մասով նման շահագրգռություն ունեցող երկրների պակաս լինել չի կարող: Մենք չթվարկեցինք Սաուդյան Արաբիան, որի հարաբերությունը Իրանի հետ վերջին շաբաթներին առավել ևս լարված էր: Եվ այսպես, ով ինչ և ինչպես է փորձելու քաղել Իրանից: Մի բան թեևս ակնհայտ է, որ բավականին քիչ է այդ երկրի կայունությամբ շահագգռվածների շրջանակը և այստեղ ուշագրավ է դիտարկել, թե որոնք են Հայաստանի շահընկերները այդ հարցում: Երևան ո՞ւնի այստեղ անելիք, դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտություն, հարավային սահմանների մատույցներում որևէ պոտենցիակլ ռիսկի նախապես արձագանքելու և այսպես ասած ամենավատ սցենարի պատրաստ լինելու համար, թե՞ չկա նման անհրաժեշտություն և պետք է վստահ լինել, որ Թեհրանը լիովին տիրապետում է իրավիճակին և այդ տեսանկյունից չկա լարվածության կրիտիկական աստիճանի վտանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում