Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

88-ի շարժում-30. Վանոյի կարոտած խոսքերը

Վանո Սիրադեղյանի թերևս միակ չափածո ստեղծագործությունը` «Երկիր: Ց´պահանջ…»-ը գրվել է 23 տարի առաջ` 1989 թ-ին, ենթադրաբար` Ամանորի օրերին: Այն ժամանակ Սիրադեղյանը ձերբակալված էր և «Ղարաբաղ» կոմիտեի մի քանի անդամների հետ գտնվում էր Մոսկվայի «Բուտիրկա» բանտում:

«Երկիր: Ց´պահանջ…»-ը տաղանդավոր գրողի հույզերի, Հայաստանի ու սիրած կնոջ հանդեպ ներդաշնակ ու գեղեցիկ կարոտի դրսևորում է: Հնարավոր չէ կարդալ այդ տողերը ու չհուզվել, չսիրել Հայաստանը, Վանոյին, նրա ռոմանտիկ ու խենթ սերը:

Վանո Սիրադեղյանի տաղանդավոր գրիչը այնքան պատկերավոր ու գեղեցիկ է ներկայացնում շարժման բարոյական ուժը, էներգետիկան. «…Մի տարվա ազատ կյանքի դիմաց

Մի լրիվ կյանքի գին են ուզում,
Ուզում են ընդմիշտ վերացած տեսնել
Մահապարտ ոգին Ավարայրի,
ո՜նց կուզենային տասը տիկ հանել
դնել դեմը Մայր Հայաստանի,
չլիներ ահը հազար ինն հարյուր ութսունութ թվի Երևանի:
Ի՜նչ սրընթաց տարին բոլորեց,
Ձյան քանի՞ շերտի տակ է փետրվարի
ապստամբ ոգին,
ձնհալի հետ կմաքրվեն հրապարակները
ժանգ ու մետաղից,
ծիրանիները կծաղկե՞ն, արդյոք, այս գարնանը
քրտնախաշ օդում զորանոցային Երևանի»:

Վազգեն Սարգսյանը Վանո Սիրադեղյանին անվանում էր շարժման ասպետ ու թերևս` ոչ պատահաբար: Վանոն բանտում գրած գեղեցիկ գործում ասպետաբար փառաբանում է սերը, իր սիրած կնոջը.

«Ո՞նց ես ապրում Երևանում՝ առանց Վանոյի,
ո՞վ է եփածդ սուրճով հիանում,
ո՞վ է մոտենում հեռախոսին,
որ մի ժամանակ հանգչում էր գոգիդ,
շնչում էր սիրով, խոսում սրտիդ հետ…

Հաշտվիր հետը.
շաբաթ կանցնի, ամիս կանցնի, կանցնի տարի,
առօրյա մի զանգ հանկարծ սիրտդ,
պտղի առաջին զարկի նման, թունդ կհանի,-
եթե ականջդ ձայնի պահես,
եթե սիրտդ սառած չլինի,
եթե սլացիկ, արագ ոտքերդ քեզ ինձանից տարած չլինեն:
Բայց դու սրտիդ հետ մենակ մնա,
եթե բարակ է՝ կկտրվի,
կտրվեց՝ շունչն էր, ուրեմն, կարճ, արյունը՝ սակավ,
սակավի համար չեն ափսոսում,
ես իմն ապրեցի, դու քոնը ապրիր,
ցավդ տանեմ:
Երեկ նայեցի հայելու խորքը,
Տեսա՝ դեպի վերջն եմ գնում
և տեսա քեզ ձմեռային գորշ Երևանում
մենակ ու սիրուն.
օձիքդ՝ թաց,
գլուխդ՝ բարձր,
շուրթերդ՝ սեղմած, որ լաց չլինես…

Արցունքներիդ ճանապարհ տուր,
որ սիրտդ բացվի,
ժպտա՝ քաղաքի դեմքը ծաղկի,
թաց ու լույսի մեջ ջահել սերդ
թող Հայաստանի ցավոտ երկնքին
ծիածան կապի,
Հարսնություն արա Երևանին,
ցավդ տանեմ,
քանզի օրերից աննման մի օր
ես քեզ գտա երջանկության մատույցներում
և ընդունեցի՝ ճակատիս գիր,
կարգեցի՝ մերձավորիս քույր,
հռչակեցի օպերայի հարս»:

««Երկիր: Ց´պահանջ…»-ում Վանո Սիրադեղյանն այնքան գեղեցիկ է միախառնել, միասնական դարձրել Հայրենիքի ու կնոջ, որդու հանդեպ սերը. «…Բայց ես մոռանալ չեմ կարողանում
քեզ, որդուս, Հայաստանը.
քեզ՝ լացակումած,
որդուս՝ մոլոր,
Հայաստանը՝ ավերակ դարձած:

Ես ո՞նց մոռանամ,
ես ձեզ ու՞մ պահ տամ, սիրելիներս,
երբ աստված, այսպես, մեր մեջքը ջարդեց
մեր ձգված պահին…

Տեսնես ի՞նչ կա Լենինականում,
Սպիտակում ի՞նչ են անում,
փրկվածները ո՞նց են ապրում
գնացածները տեսնես ու՞ր հասան,
ո՞վ էր տեսել դասարաններով երկինք
համբառնան.
հրեշտակների այսչափ երամներ
ո՞ր երկնքում կան
բացի նզովյալ Հայաստանից…
…Ձմեռվա կեսին Մոսկվա քաղաքում
կեսգիշերին անձրև է գալիս.
եղանակները ելել են հունից,
աղետաբեր են ժամանակները,-
մենք ու մեր ոխերիմ աստված,
ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվեք թաղից գարնանը հառնող
վազի նման,
խչմարեք իրար ու ապավինեք, ձեր
ցավը տանեմ,
Դու,
որդիս,
Հայաստանը»:

1989-ի Ամանորը մեր ժողովուրդը դիմավորեց անասելի ծանր ապրումներով` երկրաշարժի զոհերի ցավը սրտում, «Ղարաբաղ» կոմիտեի կալանավորված անդամների կարոտը խեղդելով…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծննունդ, տա Աստված, որ այսուհետ բոլոր Ամանորները միայն խաղաղություն ու բարգավաճում բերեն մեր երկրին, երջանկություն բոլորիս…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում