ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս ֆինանսական աջակցություն չի ցուցաբերի Պակիստանին։ Թրամփի խոսքով՝ իսլամական հանրապետությունը չի օգնել ահաբեկչության դեմ պայքարում և ապաստան է տրամադրել աֆղան գրոհայիններին։
«ԱՄՆ-ը վերջին 15 տարում հիմարորեն Պակիստանին է փոխանցել ավելի քան 33 մլրդ դոլար, իսկ նրանք մեզ պատասխանել են միայն ստով և խարդախութամբ՝ կարծելով, որ մեր առաջնորդները հիմարներ են։ Նրանք ապաստան են տրամադրում ահաբեկիչներին, որոնց նկատմամբ մենք որս ենք իրականացնում Աֆղանստանում, և գրեթե աջակցություն չեն ցուցաբերում։ Բավարար է»,-գրել է Թրամփը թվիթերյան էջում։