Իրանի նախագահ Հասան Ռուհանին առաջին անգամ հանդես է եկել երկրում արդեն 4-րդն օրն անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ մեկնաբանությամբ։ Նա Իրանն անվանել է երկիր, որտեղ յուրաքանչյուրը սեփական կարծիքի իրավունքն ունի։ Այս մասին հայտնում է DW-ն։
Պարբերականի տվյալներով՝ նախարարների կաբինետի նստում նա դատապարտել է բռնության դրսևորումներն ու հանրային սեփականությանը հասցված վնասները, սակայն կոչ արել կառավարությանը ստեղծել հնարավորություններ՝ օրինական քննադատության ու ցույցերի համար։