Ստամբուլում ձերբակալվել են 20 անձիք, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ խմբավորման հետ կապերի մեջ։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում կան 15 օտարերկրացիներ։ Քննության տվյալներով՝ նրանք հրահանգներ էին ստացել ԴԱԻՇ-ի ղեկավարությունից ամանորյա տոնակատարությունների ժամանակ Ստամբուլում ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ այս շաբաթվա ընթացքում ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է 272 մարդ։
Պարբերականը նշում է, որ Ամանորի նախաշեմին Թուրքիայի անվտանգության ծառայությունն ակտիվացրել է հնարավոր ահաբեկչական հարձակումների կանխմանն ուղղված ջանքերը։ Բացի այդ, իշխանությունները չեղարկել են զանգվածային միջոցառումներն Անկարայում և Ստամբուլում։