Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Արվելու է հնարավորը մեր ԶՈՒ մարտունակության աստիճանը բարձր պահելու համար. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին եւ դիմավորելու նոր՝ 2018 թվականը:

Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով:

2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Մեր երկրում կառուցվեցին նոր կրթօջախներ, առողջապահական  հաստատություններ, բնակելի շենքեր, տարբեր ենթակառուցվածքներ: Հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնվեց ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը դարձել է Արցախը Մայր Հայաստանին եւ աշխարհին կապող հիմնական շնչերակներից մեկը:

Ունեցանք ձեռքբերումներ բազմաթիվ այլ ոլորտներում, սակայն շատ են նաեւ անելիքները:

Գալիք տարում նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ ուղղված մեր բնակչության բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, սոցիալական պայմանների հետեւողական բարելավմանը:

Իհարկե, շարունակելու ենք առանձնակի ուշադրություն դարձնել պաշտպանության եւ բանակաշինության ոլորտներին: Հզոր եւ մարտունակ բանակը մեր հանրապետության ու ժողովրդի անվտանգության եւ բնականոն զարգացման ամենակարեւոր գրավականն է, եւ այսուհետ էլ արվելու է հնարավորը մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ:

2018 թվականին տոնելու ենք Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 100-ամյակները: Մենք ոչ միայն պարտավոր ենք նշել այդ տոները ևբ հիշել հերոսներին, այլ նաեւ հետեւել մեր նվիրյալների պատգամներին, զորացնել ու զարգացնել մեր անկախ և ազատ երկիրը, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները:

Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր մարտիրոսներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս պահին բոլորս ունենք ջերմ ու նվիրական ցանկություններ: Բնական է, որ առաջին հերթին ուզում ենք, որ նոր տարում լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, տարեցները՝ ապահով ու անհոգ:

Ուզում եմ շնորհավորել մեր երկրի սահմանները անսասան պահող բոլոր քաջորդիներին՝ գեներալից մինչև շարքային: Թող նրանք պատվով եւ անփորձանք կատարեն հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները:

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք:

Թող գալիք՝ 2018 թվականը լինի նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի մեր երկրի, ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում