Tuesday, 23 04 2024
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Քանի կոպեկ արժի 10 հազար դրամանոց ազգային համաձայնությունը

«Չեմ կարծում, որ համերաշխությունը պոզով-պոչով է լինում, իշխանություն-ընդդիմություն համերաշխությունը ձևավորված է: Էս պառլամենտը նման համերաշխության դաշտ ապահովում է նորմալ կառուցողական աշխատանքի համար»,-այսպես է արձագանքել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչ եղավ դեռ 2016-ին Սերժ Սարգսյանի խոստացած ազգային համաձայնության իշխանությունը: Ըստ Շարմազանովի տրամաբանության` եթե ընդդիմությունն ընտրություններից հետո փողոց դուրս չի եկել, ազգային համաձայնությունը, համերաշխությունը կայացել է: Իշխանությունները հենց այսպիսի դրական շեշտադրումով են արձագանքում ավարտվող տարվա ներքաղաքական գլխավոր իրադարձությանը` խորհրդարանական ընտրություններին:

Ավելորդ է ասել, որ համերաշխությունը չի կարող կայանալ, եթե հիմքում չունի ռացիոնալ գաղափար, մոտիվ: Քաղաքակիրթ աշխարհում ազգային համաձայնության ամենակենսունակ, գուցե նույնիսկ` միակ հիմքը որակյալ ընտրություններն են: Միայն երկու դրվագ` «ՍԱՍ»-ի սկանդալային պատմությունը և դպրոցների տնօրենների ձայնագրությունները բավարար են, որպեսզի ապրիլի 2-ի ընտրությունների որակը դրվի կասկածի տակ, ինչն, ի դեպ, միջազգային դիտորդներն արել են:

Ապրիլի 2-ին տեղի ունեցածն ոչ թե ազգային համաձայնության ակտ է, այլ` «տաս հազար դրամի» առանցքով իշխանության և հասարակության գործարք` քաղաքականությունից վերջինիս օտարման շուրջ: Ընդդիմությունը չի վիճարկել ընտրությունների արդյունքները կամ փողոց դուրս չի եկել, որովհետ ինստիտուցիոնալ առումով Հայաստանում այլընտրանք, իշխանության հայտ ներկայացնող կենտրոն պարզապես գոյություն չի ունեցել: Ընդդիմությունը «խաղից դուրս» վիճակում է հայտնվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, հասարակությունը այդ կարգավիճակում հայտնվեց ապրիլի 2-ին` իր «փայը» ստանալուց հետո: Չի կարող լինել ազգային համաձայնություն` առանց հասարակության մասնակցության, քաղաքական բաղադրիչի: Ազգային համաձայնությունն ինքնին ենթադրում է բազմասուբյեկտություն, ինչը Հայաստանում բացակայում է, որովհետ ապրիլի 2-ի ընտրությունների փիլիսոփայությունը հենց դիմադրության կենտրոնների վերջնական չեզոքացումն էր, անայլընտրանք վիճակի ֆորմալացումը:

2018-ի շուրջ հյուսվող ինտրիգն արհեստական է, որովհետև 2018-ի գնացքը 2017-ին գնացել է` կանգառում թողնելով բոլոր այն «օպտիմալացվածներին», ովքեր շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին դառնալու է վարչապետ, եթե իշխանությունը իր վերահսկողության տակ պահելու ավելի արդյունավետ միջոց, մեխանիզմ չգտնի: Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող միջազգային ուժային կենտրոններն, ըստ էության, լեգիտիմացրել են Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնությունը: Դա, իհարկե, նրանից չէ, որ Սարգսյանն արժեքավոր գործընկեր է. նա պարզապես այլընտրանք չունի: Ռուսաստանի համար Սերժ Սարգսյանը միակ մարդն է, ով կարող է հանդիսանալ քրեաօլիգարխիայի կոնսենսուսը:

Ինչքան էլ պարադոքսալ է` Եվրամիության համար Սերժ Սարգսյանը նույնպես այլընտրանք չունի, որովհետև քաղաքական համակարգում թերևս միակն էր, որ ջանք չխնայեց` Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելու համար:

Առաջանում է ակնհայտ կոնտրաստ, որովհետև տարբեր արժեհամակարգեր դավանող ու պրակտիկ հակադրվող օրակարգեր ունեցող Մոսկվան ու Բրյուսելը չեն կարող հենվել նույն մարդու, իշխանության վրա: Սակայն կոնտրաստը վերանում է, երբ գիտակցում ենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում համընկել են Սերժ Սարգսյանի տակտիկական և մեր հասարակության ստրատեգիական շահերը:

Սերժ Սարգսյանի համար ԵՄ համաձայնագիրը իր համակարգը կայունացնող, լեգիտիմացնող գործոն է, հասարակության համար` շանս, որի միջոցով կարող է վերագտնել այն սուբյեկտությունը, որը կորցրել է ապրիլի 2-ի ընտրություններում: Այս իմաստով` Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մեր երկրի համար ավարտվող տարվա թերևս ամենակարևոր իրադարձությունն է, ավելի կարևոր, քան` խորհրդարանական ընտրությունները:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն առայժմ շանս է, որը պատմական կարող է դառնալ, եթե մեր հասարակությունը գիտակցի, որ ինքն է այդ փաստաթղթի, եվրոպական պետություն կառուցելու հիմնական շահառուն, ով եվրաինտեգրման ճանապարհին կարող է վերացնել բոլոր խոչընդոտները, այդ թվում` օլիգոպոլ իշխանությունը, ռուսական շանտաժը:

2018-ին` համազգային շարժման 30-րդ տարեդարձին, մեր հասարակությունը դարձի գալու, արմատին վերադառնալու անհրաժեշտություն ունի` հանուն Հայաստանի քաղաքակիրթ, եվրոպական հեռանկարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում