Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչ են պատրաստում Ամանորին աշխարհի տարբեր երկրներում

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի խոհանոցային իր ավանդույթները։  Adme.ru-ն ներկայացնում է, թե Ամանորին ինչ են պատրաստում մարդիկ աշխարհի տարբեր երկրներում։

Դանիա

Դանիացիները սեղանին ավանդաբար դնում են տապակած սագ, չրեր կամ խոզի միս՝ կարտոֆիլով և կարմիր կաղամբով։ Խմում են գարեջուր, իսկ որպես աղանդեր ուտում են բրնձից պատրաստված քաղցրավենիք։

Նեպալ

Նեպալում, որտեղ դավանում են հինդուիզմ, Նոր տարին նշում են ապրիլի կեսին: Այդ օրը նեպալցիներն ուտում են հնդկական, տիբեթյան ավանդական ուտեստներ։

Իտալիա

Եվրոպական շատ երկրներում մեծ շուքով նշում են Սուրբ ծնունդը, իսկ Նոր տարին հիմնականում դիմավորում են դրսում։ Օրինակ՝ Իտալիայում տանտիրուհիները պատրաստում են  նրբերշիկ՝ խոզի մսից։

Մեքսիկա

Մեքսիկացիները սիրում են կծու ուտեստներ, Նոր տարվա սեղանին դնում են ծովախեցգետին  և կարտոֆիլ, հնդկահավ, եգիպտացորեն, քաղցրավենիք։

Անգլիա

Անգլիացիների ավանդական ուտեստներից է լցոնած հնդկահավը, պուդինգը, որը պատրաստվում է հացի փշուրներից, ալյուրից, չամիչից, մատուցելուց առաջ աղանդերի վրա ռոմ են լցնում և այրում։

Վիետնամ

Վիետնամում ամանորյա տոնն անվանում են Տետ և նշում են լուսնային օրացույցով։ Տոնական ճաշերը պատրաստում են հիմնականում բրնձից և մսից։ Օրինակ՝ խոզի միս կոկոսի կաթով։

Ֆրանսիա

Ֆրանսիայում ավանդաբար մատուցում են ոստրե, ֆուա-գրայով բուտերբրոդներ, պանրի տեսականի և, իհարկե, ֆրանսիական գինի։

Գերմանիա

Գերմանիայում սեղանին անպայման դնում են խնձորով  և ընկուզեղենով պատրաստված ուտեստներ։ Խնձորը համարվում է բարին և չարը տարբերակելու պտուղ, իսկ ընկուզեղենը խորհրդանշում է կյանքի դժվարությունները։

Չեխիա

Չեխիայում տանտիրուհիների հպարտությունը շտրուդելն է՝ խնձորով կարկանդակը, որը մատուցվում է պաղպաղակի կամ մուրաբայի հետ։ Ընդհանուր առմամբ չեխերի ամանորյա սեղանը համեստ է՝ ապուր, ձուկ, շիլա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում