Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Թուրք չմտավ գյուղ, բայց գյուղը թալանվեց․Չարենցավանում թալիշեցիները չեն հարմարվում քաղաքային կյանքին

Թալիշեցի Նազունցների ընտանիքը Չարենցավան է տեղափոխվել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Բազմազավակ այս ընտանիքը, սակայն, ոչ մի կերպ չի հարմարվում քաղաքային կյանքին։ «Մենք աշխատող մարդ ենք, սովոր ենք աշխատանքի, իսկ այստեղ աշխատանք չկա»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուր Նազունցը։

Նա վերհիշեց պատերազմի օրերը, երբ մի կերպ, մի քանի ժամ երեխաներին նկուղում թաքցնելուց հետո կարողացել էր փախցնել Աբովյան քաղաք, որից հետո՝ արդեն Չարենցավան։ «Եթե վտանգ չլինի, ես նորից հետ կգնամ, ուղղակի ընտանիքի հարցն է։ Ընտանիքը շատ է վախեցել կատարվածից։ Բայց միևնույն ժամանակ 12-րդ դասարանում սովորող տղաս ամեն օր դասից հետո վազում է ավտոկայան, որ գնա Թալիշ։ Մեծ տղաս էլ, որ բանակում ծառայությունը մի տարի առաջ է վերջացրել, չի գալիս այստեղ, Թալիշում է։ Աղջիկներս էլ Ստեփանակերտում են սովորում, ուսանող են։ Ոչ մի կերպ չեն հարմարվում այստեղի կյանքին»,- պատմեց Նազունցը։

Արթուրը հաճախ է գնում Թալիշ։ Ասում է՝ գնում, կարոտներս առնում գալիս ենք, ուրիշ բան չի մնում։ Արթուրը պատմեց, որ պատերազմի ավարտից հետո, երբ հետ են գնացել Թալիշ, արդեն ոչ մի բան չի եղել տանը։ Տունն ամբողջությամբ թալանված է եղել։ «Թուրքը գյուղ չմտավ, բայց գյուղը թալանվեց»,- ասում է Արթուրը։

Արթուրի մայրը՝ տիկին Նորան, հույս չունի, որ երբևէ այս հակամարտությունը կավարտվի, և մարդիկ խաղաղ կապրեն իրենց տներում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում