Tuesday, 23 04 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»

Թրամփի տարին ավարտվեց, իսկ դարաշրջա՞նը…

Ավարտվող 2017-ն անկասկած կարելի է համարել Դոնալդ Թրամփի տարի: ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալությունը տեղի ունեցավ հունվարին, և անցած 11 ամիսներին էպոտաժային Թրամփը հետևողականորեն պայքարում է նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքական, օրենսդրական ժառանգության դեմ: Այնպիսի տպավորություն է, որ Սպիտակ տան նոր տերն ինքնադրսևորման այլ ճանապարհ չունի: Թրամփը չեղարկել է Obamacare, Կոնգրեսին է ներկայացրել հարկային բարեփոխումների ծավալուն փաթեթ, որի նմանը Միացյալ Նահանգները չի տեսել երեսուն տարի: ԱՄՆ գործող նախագահը հասցրել է հանդես գալ նաև հեղափոխական նախաձեռնություններով, որոնք, սակայն, որոշակի սառնություն են առաջացրել եվրաատլանտյան ընտանիքում: Խոսքը հատկապես Փարիզի համաձայնագրից դուրս գալու և Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունների մասին է, որոնք Եվրոպայում արժանացան բավականին կոշտ արձագանքի:

Անցնող ամբողջ տարվա ընթացքում ՍՄՆ-ում տարբեր մակարդակներով ընթանում էր հետաքննություն, որի նպատակն է պարզել ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հետևանքը: Մոսկվան համառորեն հերքում է մեղադրանքները` թեև ավարտվող տարում երևան եկան փաստեր, որոնք վկայում են, որ Կրեմլը միջամտել է ոչ միայն ամերիկյան ընտրություններին, այլ նաև` Եվրոպայում ընթացող քաղաքական գործընթացներին: Թրամփը նույնպես հերքում է, որ նախագահ է ընտրվել ռուսների միջամտության հետևանքով: Սակայն կոնգրեսականներն, ըստ էության, չհավատացին Թրամփի հավաստիացումներին` արտաքին քաղաքականության հարցերում օրենսդրորեն սահմանափակելով նախագահի լիազորությունները: Որոշ դիտորդներ չեն բացառում անգամ, որ ընտրություններին ռուսական միջամտության հետաքննությունն ավարտվելու է Թրամփի պաշտոնանկությամբ:

Ավարտվող տարվա ընթացքում հյուսիսկորեական ճգնաժամը նոր դրսևորումներ ստացավ` սպառնալով գլոբալ անվտանգությանը: Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հեռակա դիվանագիտական լեզվակռիվը, Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումներն իրական պատերազմի վտանգ ծնեցին: Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարները նույնիսկ առայժմ տեսանելի չեն, սակայն 2011-ից բորբոքված պատերազմը 2017-ին, ըստ էության, ավարտվեց. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրեթե ամբողջությամբ ջախջախված է: Կատալոնիայի անկախության հանրաքվեն` դրան նախորդած ու հաջորդած դրամատիկ իրադարձություններով, Եվրոպայում և ամբողջ աշխարհում դարձյալ սրեցին բանավեճերը տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների կողմնակիցների միջև: Այս բանավեճը թերևս հավերժական է, որովհետև ցանկացած հակամարտություն ունիկալ է` միայն իրեն բնորոշ լուծմամբ:

2017-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շարունակեց ամրապնդել իր իշխանությունը և հայտարարեց գերտերություն դառնալու Չինաստանի հավակնությունների մասին: Չնայած հոռետսական կանխատեսումներին` ուլտրաաջերը չկարողացան իշխանության գալ ոչ Ֆրանսիայում և ոչ էլ Գերմանիայում: Համաշխարհային քաղաքական հարթակում հայտնվել է նոր առաջնորդ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հանդես է եկել Եվրամիության համալիր բարեփոխման համապարփակ ծրագրով: 37 տարի Զիմբաբվեն ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն, զինվորականների ճնշմանը տեղի տալով, հեռացավ իշխանությունից:

Անցնող տարվա ուշագրավ զարգացումներից մեկը Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում առաջացած նոր ճգնաժամն է: Սուննիական Սաուդյան Արաբիայի և շիաների Իրանի պայքարի թատերաբեմ են դարձել Սիրիան, Եմենը, անգամ` Լիբանանը, որն ապրում է քաղաքական հերթական ճգնաժամը` քաղաքացիական պատերազմի բռնկման ռիսկով: Ավարտվող տարին հարուստ է եղել նաև բնական աղետներով, ահաբեկչական ակտերով: Հուսանք, որ 2018-ը կդառնա խաղաղության ամրապնդման, հումանիզմի վրա հիմնված աշխարհակարգի ձևավորման նախաձեռնությունների տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում