Ամենահետաքրքիր և էֆեկտիվ աշտարակներից մեկը կարելի է տեսնել Պանամայի մայրաքաղաքում՝ Պանամա Սիթի քաղաքում: Հեղափոխության աշտարակի բարձրությունը 243 մ է, թեքման անկյունը՝ 360 աստիճան:
Աշտարակն ունի 52 հարկ, ցերեկը այն հրաշալի տեսք ունի:
Աշտարակի կառուցվածքը շատ բարդ է, դրա հիմքում պրիզմայի երկրաչափական պտտման սկզբունքն է: Սկզբում երկնաքերի կառուցման նախագիծը զուտ տեսական գաղափար է եղել, որը տեղացի ճարտարապետների տաղանդի շնորհիվ՝ հաջողվել է կյանքի կոչել: