Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ 18 շենքի հարևանությամբ, ասֆալտին տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները՝ ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում