Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը նախատոնական ելույթում ասել է, որ 2018 թվականին ակնկալում է հանրապետության անդամակցություն Հյուսիսատլանտյան դաշինքին և ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի առաջարկ։
«Մենք սպասում ենք, որ Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը։ Ակնկալում ենք, որ կստանանք առաջարկություն ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին։ Բրյուսելը գիտի, որ մենք բավականին ուժեղ փաստարկներ ունենք նման սպասումների համար»,-ասել է Զաևը։
Հիշեցնենք, որ Մակեդոնիան պետք է ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտներ դեռևս 2009 թվականին, սակայն անդամակցությունն արգելափակվել էր Աթենքի կողմից, որը պահանջել է Մակեդոնիայի անվանման փոփոխում, որը համընկնում է Հունաստանի շրջաններից մեկի անվանման հետ։