Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի ու Եռաբլուրի հակադրությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Հայաստանում չգրված ավանդույթ է դարձել, որ պետության ղեկավարը տարեվերջին այցելում է վասն հայրենյաց նահատակվածների շիրիմներին: Այս ավանդույթի հիմքում ոչ միայն խոնարհումի խորհուրդն է, այլ նաև` հաշվետվության, պատասխանատվության բաղադրիչը:

Հայաստանի առաջին երեք նախագահներն` անկախ իրենց քաղաքական որակներից ու մարդկային արժանիքներից, արցախյան պատերազմի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող գործիչներ են, ովքեր մանդատ են ստացել նաև ու գուցե առաջին հերթին` նահատակված հերոսների իղձերը, երազանքները, լուսավոր տեսլականն իրականություն դարձնելու համար: Եռաբլուրի խորհուրդը չի սահմանափակվում միայն հաղթանակած Արցախով: Այդ առաքելությունը կենդանի և նահատակ հերոսները կատարել են փառքով` մեր ժողովրդի պատմությունը հարստացնելով անձնազոհության, հերոսացման, նվիրումի, ազգային տուրքի ու մարդկային վեհության բազմաթիվ դրվագներով:

Եռաբլուրի հիմնական խորհուրդը հզոր Հայաստանն է` իր արժանապատիվ քաղաքացով, այն երազանքով, որ մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհի մասն է` քաղաքակրթական իր հետագծով, ներուժով: Եռաբլուրն այն փարոսն է, որը լուսավորում է քաղաքակիրթ աշխարհ տանող Հայաստանի ճանապարհը` արժանապատիվ խաղաղության, ստեղծագործ աշխատանքի բանաձևով: Եթե այսօրվա Հայաստանը հեռու է այս արժեքներից, տեսլականից ու նույնանում է կոռուպցիայի և թշվառության, հաստատվիզ պաշտոնյայի ու մուրացիկի, զոռբա օլիգարխի ու անպաշտպան, խեղճ քաղաքացու, մեռնող մշակույթի ու ծաղկող ռաբիսի հետ, ապա հերոսների փառքով ու պատգամով իշխանության եկած մեր նախագահները ձախողվել են: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ամեն եկող տարվա հետ ավելի են մեծացրել Հայաստանի ու Եռաբլուրի կոնտրաստը` հոգևոր Հայաստանի փլատակների վրա կառուցելով փողի ու շահի վրա կառուցված սպառողական Հայաստան:

88-ի արժեքներն ուրացած, Եռաբլուրի խորհուրդը օլիգարխի քսակով փոխարինած Հայաստանի իշխանությունը չի հանձնել քննությունը ժողովրդի, իրենց գարունները հայրենիքի զոհասեղանին նվիրաբերած տղաների առջև: Հայաստանը Ռուսաստանի վասալ դարձրած իշխանության ներկայացուցիչները Եռաբլուր պետք է մտնեն ամոթի, զղջումի զգացումով, որովհետև շուրջ երեք տասնամյակի անտաղանդ քաղաքականության հետևանքով անկախությունը փոքրացել, կուչ է եկել Եռաբլուրում` բացահայտելով այսօրվա ու մեր երազանքների Հայաստանի կոնտրաստը: Բայց քանի դեռ կա Եռաբլուրը, նվիրական շիրիմներից ճառագող հույսը, միշտ լուսավոր է լինելու Հայաստանի արժանապատիվ երթը` 21-րդ դարը մերը դարձնելու հաստատակամությամբ: Հայաստանը հավերժ է, Եռաբլուրը` մեր փարոսը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ, անկախության ու արժանապատվության մարտիկներ: Լույս ձեր նվիրական շիրիմներին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում