2018 թվականին կարող է տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենախոշոր մարդասիրական ճգնաժամերից մեկը։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով միջազգային զարգացման հարցերով բրիտանացի պետքարտուղար Փենի Մորդաունթին։
«Չնայած 2017 թվականը սոսկալի մարդասիրական ճգնաժամերի տարի էր, 2018 թվականը կարող է էլ ավելի մռայլ դառնալ»,-նշել է նա։
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերով նախարարությունը նաև հայտնել է ՄԱԿ-ի հիմնադրամին հավելյալ 21 մլն ֆունտ հատկացնելու մասին՝ մարդասիրական ճգնաժամերի հետևանքների հաղթահարման համար։
Սպասվում է, որ այդ միջոցները կուղղվեն 13 մլն մարդու խմելու ջրով և սանիտարական պայմանների բարելավմամբ ապահովելուն, ևս 9 մլն մարդ կապահովվի սննդով։