Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի վրա է բարդել պատասխանատվությունը երկու երկրների միջև վիզային ճգնաժամի սկսվելու համար։ «Նրանք սկսեցին, նրանք էլ ավարտեցին։ Մենք այդ ճգնաժամը չէինք ուզում»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
«Այժմ ճգնաժամն ավարտվել է, և դա անխուսափելի էր»,-նշել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիների տեղաշարժի ազատության սահմանափակման մասին ԱՄՆ իշխանությունների որոշումն ընդունվել էր՝ ի պատասխան Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության երկու աշխատակիցների ձերբակալության, ովքեր ունեն Թուրքիայի քաղաքացիություն և մեղադրվել են հայրենիքում հակակառավարական դավադրությանը մասնակցություն ունենալու մեջ։