ԵՄ-ն դեռևս Թուրքիային չի տրամադրել խոստացված միջոցների զգալի մասը, որոնք պետք է ուղղվեին երկրում բնակվող սիրիացի փախստականների կարիքներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ հարցերով թուրքական նախարարությունը։
Թուրքիան ու ԵՄ-ն պայմանավորվել են 6 մլրդ եվրո գումարի մասին, սական Թուրքիան ստացել է միայն 1.78 մլրդ եվրոն։ Դրանից 1.3 մլրդ եվրոն փոխանցել են միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են փախստականների խնդրով, 120 մլն եվրոն՝ Թուրքիայի առողջապահության նախարարությանը, 270 մլն եվրոն՝ կրթության նախարարությանը և 12 մլն եվրոն՝ ՆԳՆ-ին։
«ԵՄ-ն պետք է արագորեն իրագործի սիրիացիների կարիքների բավարարման իր պարտականությունները»,-հայտարարել է նախարարությունում։
Միևնույն ժամանակ Թուրքիան հայտարարել է, որ 30 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքների վրա։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին Եվրոպա է ժամանել արդեն մոտ 132 հազար ներգաղթյալ, նրանցից 126 հազարը՝ ծովով։ Եվրոպա հասնելու ճանապարհին զոհվել է 2537 փախստական։