Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է 2018 թվականին Ֆրանսիայի հետ համատեղ նպաստել ԵՄ-ի համախմբվածությանը և աշխատել միության խնդիրների լուծման վրա։ Այս մասին ասվում է Գերմանիայի բնակչությանը հասցեագրված նրա ամանորյա ուղերձում, որը տարածել է Գերմանիայի նախարարների կաբինետիի մամլո ծառայությունը։
«Գերմանիայի ապագան անխզելիորեն կապված է Եվրոպայի ապագայի հետ»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ բոլոր 27 անդամ-երկրները համախմբվածություն դրսևորեն։ «Այդ հարցը վճռորոշ կլինի առաջիկա տարիներին»,-նշել է կանցլերը։
Կանցլերի խոսքով՝ սեփական արժեքները պաշտպանել պետք է ինչպես սեփական սահմանների ներսում, այնպես էլ սահմաններից դուրս։
Այդ համատեքստում Մերկելը խոստացել է նոր տարում արագ ձևավորել կայուն կառավարություն՝ փնտրելու առկա խնդիրների լուծում։