Յուրաքանչյուր մարմին ունի իր ուրույն բույրը։ Բացի դրանից, ցանկացած մարդ ունի բույրերի նկատմամբ իր ճաշակը։ Այնուամենայնիվ, կան մի շարք պատճառներ և գործոններ, որ կարող են ազդել մարմնի բույրի վրա։ Օրերս կազմվել է մթերքների ցուցակ, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, հետաևաբար՝ մամնի բույրի վրա։ Օրինակ՝ ալկոհոլն ազդում է լյարդի վրա, նրա մոտ 10 տոկոսը դուրս է գալիս քրտինքի, շնչառության և մեզի միջոցով։ Այն կարող է ազդել մարմնի հոտի վրա՝ վատ առումով։
Սխտորն այն մթերքներից է, որը դուրս է գալիս քրտինքի միջոցով։ Պրահայում կատարված հետազոտությունները պարզել են, որ մսակերների քրտնարտադրությունն ավելի առատ է, քան բուսակերներինը, և շատ վատ հոտ է արձակում։
Մեթիլային միացություններ պարունակող մթերքները՝ սպանախը, ճակնդեղը, սոյան և այլն, նպաստում են, որ մարմնից վատ հոտ գա։ Սրանք արտադրում են տրիմեթիլամին, այն դուրս է գալիս քրտինքի միջոցով և ձկան հոտ ունի։