Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իշխանություն-ընդդիմություն համերաշխությունը ձևավորված է․ Շարմազանով

«Միացյալ Նահանգները ինչ պատժամիջոցներ է կիրառում և ում է սև ցուցակներում ընդգրկում՝ դա բացառապես իր ներքին խնդիրն է: Կոռուպցիայի հետ կապված ՀՀ նախագահը տվեց արդյունավետ աշխատանքի և պետական պաշտոնյաների հստակ բանաձևը՝ ազնվություն պլյուս պրոֆեսիոնալիզմ մինուս կոռուպցիա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով անցնող 2017 թվականը՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Թաթուլյանին, Շարմազանովը հորդորեց առանց մարդուն ճանաչելու գնահատականներ չտալ. «Ես էլ, ի հակառակ ձեզ, լսել եմ շատ դրական կարծիքներ»:

Շարմազանովի խոսքով՝ քրեական տարրը հարաբերական հասկացություն է, և այդ տարրը Հայաստանի քաղաքական կառավարման մեջ ունի զրո նշանակություն:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», Շարմազանովը նշեց, որ ինքը համամիտ է Դավիթ Շահնազարյանի՝ իր ավագ ընկերոջ հետ. «Հայաստանում զենքով հարցեր լուծելը անթույլատրելի է: Մեզ պետք է ուժեղ Հայաստան, ցնցումները մտքներիցդ հանեք»:

Հարցին՝ 2018-ից հետո կստեղծվի՞ ազգային համերաշխության կառավարություն, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարծում, որ համերաշխությունը պոզով-պոչով է լինում, իշխանություն-ընդդիմություն համերաշխությունը ձևավորված է: Էս պառլամենտը նման համերաշխության դաշտ ապահովում է նորմալ կառուցողական աշխատանքի համար: Իսկ կառավարությունում միգուցե լինեն նոր դեմքեր»:

Ինչ վերաբերում է քաղաքական դիրքավորումներին, մեր զրուցակիցն ասաց. «Դիրքավորվելու կարիք չկա: Մենք մինչև այս պահը որևէ նոր կոալիցիայի, վերադիրքավորման հարց չենք քննարկել: Սպասենք 2018-ի գարնանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում