Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գրեթե յուրաքանչյուր բնակիչ հպարտանում է տարվա ընթացքում աշխատանքի շնորհիվ կուտակած իր պաշարով:
Գյուղի բնակիչները «Առաջին լրատվական»-ին ցուցադրեցին իրենց մառանում առկա միրգը, մեղրը, տնական օղին, գինին, կոմպոտները: «Մենք սեղանների մրցվազքի մեջ չենք, գյուղացուն, որ թողնեն իր ունեցածով ապրի՝ Նորի տարին էլ կանի, ու ամբողջ տարին էլ կարարի, վարկերի տոկոսադրույքները, որ 2016-ին իջեցնեն, գյուղացին, հողի հետ կռիվ տալով, յոլա կգնա»,- ասացին գյուղացիները: