Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«2017թ-ը շոուների տարի էր․ անտարբերության փուլին հաջորդելու է սաբոտաժը»

«Մեծ առումով 2017թ-ն անվանել ձեռքբերումների տարի՝ սուտ կլինի․ թերևս միակ դրական բանն այն է, որ այսօր Հայաստանում ձևավորվել է ինստիտուցիոնալ  ընդդիմություն, որը գործում է շատ ավելի լավ, քան նախկինում գործած ընդդիմությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ ամփոփելով 2017թ-ը։

Հարցին՝ տնտեսական, քաղաքական , մարդու իրավունքների պաշտպանության առումով 2017թ-ը Հայաստանում նահա՞նջ տարի էր,  Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«2017թ-ը շոուի տարի էր․ իշխանություններն  ամեն ինչ շոուի էին վերածում՝ սկսած ընտրություններից իրենց շոումեններով և տարբեր տեսակի ծրագրերով, շոուներ էին արվում տնտեսության հարցում՝ ի դեմս տարբեր ներդրողների հայտարարելով․ այնպիսի տպավորություն էր,  թե ով ավելի մեծ խոստում կտա և ավելի մեծ շոու կկազմակերպի, թե ինքն ինչ է անելու ընտրություններից հետո։ Մի խոսքով՝ շոուների տարի էր սա, ինչը, միանշանակ, բացասական եմ գնահատում, որովհետև մարդկանց վիճակն  որևէ կերպ չի բարելավել, իսկ թանկացումներն էլ այլևս անխուսափելի են»։

Բանախոսի կարծիքով,  2018թ-ը ջրբաժան է՝  Հայաստանի Հանրապետության պատմության մի փուլից անցում  է  լինելու մեկ այլ փուլի։

«Եթե 2018թ-ին մենք շարունակեցինք գնալ որդեգրած այն ճանապարհով, որով  գնում ենք հիմա, ապա 2018թ-ից հետո անտարբերության փուլը, որն այսօր կա՝ փոխարինվելու է սաբոտաժի  փուլով․ ես սա ասում եմ ոչ թե քաղաքական կառույցների առումով, այլ քաղաքացիների․  մարդիկ այսօր Հայաստանում կատարյալ անտարբերության փուլի են հասել  և դրան հաջորդելու է սաբոտաժի փուլը, երբ որ մարդիկ սկսելու են  ով ինչ  կարողանա վատը  անի, որպեսզի մաքսիմալ շահ  քաղի այս իրավիճակից, որովհետև նրանք այլևս ոչ մի բանի չեն հավատում»,- նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում