Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

88-ի շարժում-30. 88-ը բացառիկ է, բայց միֆ չէ

1988-ի համազգային շարժումը բացառիկ դեր, առաքելություն ունի մեր ժողովրդի պատմության մեջ: Այն պսակվեց հաջողությամբ` ստեղծվեց Երրորդ հանրապետությունը, հայ ժողովուրդը պատմական հաղթանակ տարավ արցախյան պատերազմում` դնելով հայկական երկրորդ պետության հիմքերը:

Արդեն անկախության տարիներին ընդդիմադիր շատ գործիչներ իրենց պայքարը փորձել են նույնացնել 88-ի շարժման հետ, սակայն նույնիսկ ֆորմալ նմանություն չի եղել:

1996-ի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը հասարակությանը համոզում էր, որ ինքն է 88-ի արժեքների իրական կրողը: Սակայն 1988-ի և 1996-ի միակ ընդհանրությունն այն էր, որ հարթակում լիդերությունը պատկանում էր Վազգեն Մանուկյանին: Արդյունքում` 1996-ը միայն խորացրեց 88-ի շարժման էլիտայի երկփեղկումը:

2003-ին Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած շարժումը նույնպես համաժողովրդական էր, սակայն չուներ ձևավորված հարթակ ու օրակարգ, ինչի հետևանքով պայքարն ավարտվեց ՀԺԿ առաջնորդի թեյախմությամբ:

88-ի շարժումը ռեստավրացնելու վերջին փորձն արեց դրա առաջնորդներից մեկը` Լևոն Տեր-Պետրոսյանը, քսան տարի անց: Ազատության հրապարակում տիրում էր 88-ի ոգին, շարժումը նպատակային էր, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը` համաշխարհային համատեքստին ներդաշնակ օրակարգ ձևակերպելու փոխարեն, արդարություն փնտրեց Մոսկվաներում և համակարգի տարբեր սեգմենտների հետ համագործակցության մեջ:

88-ը բացառիկ է, բայց միֆ չէ: Շարժումը հաջողեց, որովհետև այն վայելում էր հայ ժողովրդի բացարձակ վստահությունը, ուներ միջազգային համապարփակ աջակցություն` համաշխարհային համատեքստին ներդաշնակ իր օրակարգի շնորհիվ և, որ ամենակարևորն է` Ազատության հրապարակի հարթակում ձևավորվել էր այլընտրանքային իշխանություն:

Մեր պետությունն ու հասարակությունը կենսականորեն նոր 88-ի անհրաժեշտություն ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում