Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այդ մասին նա հայտարարել է Սինոփ քաղաքում ելույթ ունենալու ժամանակ:
«Ուրբաթ օրը ես կմեկնեմ Ֆրանսիա: Այնտեղ մենք նորից կքննարկենք թուրք-ֆրանսիական հարաբերությունները»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում TASS-ը:
Բացի այդ Թուրքիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին Վաշինգտոնի և Անկարային միջև նոր վիզային ճգնաժամ բռնկելու մեջ: