ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ժոռայի Ֆարմանյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»,–ասված է Նախագահի հրամանագրում:
Լուսանկարը՝ PanARMENIAN-ի