1994թ. Հրադադարից հետո միայն 22 տարի անց մենք վերստին հասկացանք ու գիտակցեցինք, որ Հայաստանի ամենակարևոր հարցը մնում է մեր երկրի, պետականության անվտանգության պաշտանությունը։ 22 տարիների այսպես կոչված արձակուրդի բացթողումները միայն 2016-ի ապրիլյան պատերազմից հետո որոշեցինք, հասկացանք, որ առաջնագծի բացթողումները պետք է արագորեն սրբագրվեն, հիմնահատակ լուծում գտնեն։
Պետության առջև ծառացած հիմնահարցերից մեր բանակը երբեք անմասն չի մնացել՝ գուցեև երկրի դժվարություններին ամենաառաջինն ու ցավոտը հենց բանակն է արձագանքել։ Բանակը առաջիկա տարիներին դեռ երկար կմնա Հայաստանի պետականության ամենակարևոր ինստիտուտը։
Մեր երկրի անվտանգության, բանակում և պաշտպանական գերատեսչությունում վերջին բարեփոխումների, պաշտոնանկությունների մասին տարին ամփոփելու ենք Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Անդրանիկ Քոչարյանի հետ