Չնայած Սերժ Սարգսյանը մինչև այժմ բացահայտ չի ասել, թե հավակնություն ունի ապրիլին վարչապետի աթոռը զբաղեցնել, հանրապետականները նրան անփոխարինելի են համարում։ Իրենց խոսքերով՝ երկրի ղեկավարման ծանր բեռը տանելու համար պատրաստ է նաև խնդրել, որպեսզի երկրի ղեկը իր ձեռքում մնա։ Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր թեկնածությանը, ապա մեկ անգամ չէ, որ նա ուղիղ ասել է ցանկության մասին, բայց կուսակիցների կողմից հրապարակային աջակցություն չի ստացել։ Որոշ վերլուծաբաններ բազմիցս նշել են, որ հանրապետականների համար Կարեն Կարապետյանի առաքելությունը խորհրդարանական ընտրություններից հետո ավարտվել է, վարչապետը քարոզարշավին աջակցեց, նպաստեց իշխանությունների վերարտադրմանը՝ հետագայում արդեն կորցնելով իր վարկանիշը։
Թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ տեմպերով է նվազել Կարեն Կարապետյանի վարկանիշը և ինչո՞ւ, «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արամ Նավասարդյանի հետ զրույցում։
Հարցազրույցը՝ տեսանյութում։