Ավստրալիայում արագ տեմպերով կրճատվում է շեկ և հսկա կենգուրուների քանակը: Մահացության մեծ թիվ է նկատվում հատկապես Նոր Հարավային Ուելս նահանգում: Այդ մասին տեղեկացնում է NP-ն:
Հետազոտողների կարծիքով՝ կենդանիներն ինչ-որ համաճարակի զոհ են դարձել, որը կենգուրուներին կուրացնում է, դժվարեցնում է նրանց տեղաշարժը և ներքին արյունահոսություն է առաջացնում:
Ներկա պահին գիտնականները փնտրում են վարակի աղբյուրը, սակայն անարդյունք: Դեռ 2016-ին կենգուրուների թիվը հասնում էր 17.4 մլն-ի, մինչդեռ այժմ այդ թիվն իջել է մինչև 10-ը: