26-ամյա Դենիել Սթոունը մեկնել էր ընկերների մոտ՝ շնորհավորելու նրանց Սուրբ ծնունդը: Անսպասելիորեն հնչած կրակոցից Դենիելը ծանր վիրավորվեց: Անհայտ անձը կրակել էր նրան. Դենիելի որովայնի և ձեռքին 60 մետաղական փամփուշտ էր դիպչել: Կրակոցն արձակվել էր փղերին սպանելու համար նախատեսված հրազենից՝ գրում է Miror-ը:
Բժիշկները նրա կյանքը փրկելու համար արհեստական կոմայի մեջ գցեցին և ավելի քան 20 վիրահատություն անցկացրին: Դենիելը հրաշքով փրկվեց, իսկ ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց գտնել հանցագործին:
Դենիելի խոսքով՝ հրաձիգը ավտոմեքենայով անցել էր նրա կողքով, կանգնել փողոցի ծայրին, բացել մեքենայի պատուհանը և կրակել իր ուղղությամբ:
Դենիելը շարունակում է վերականգնվել, բայց այժմ նա ի վիճակի չէ հոգ տանել իր հաշմանդամ մորը: Այն ողբերգական իրադարձությունից հետո սա առաջին Սուրբ ծնունդը կլինի, որը նա կկարողանա անցկացնել իր ընտանիքի հետ: