Իսրայելի հյուսիսում հնագետները հին հռոմեական ռազմական ճամբարի պեղումների ժամանակ քարե շինություն և որոշ իրեր են հայտնաբերել՝ տեղեկացնում է Haaretz-ը:
Գիտնականները հայտնաբերել են նաև ձեռակերտ քարանձավ, որտեղ գտնվել է խոհանոցային սափոր՝ աճյունափոշով լի: Հնարավոր է, որ դա հռոմեացի զինվորի պատկանի, քանի որ մ.թ. 2-3-րդ դարերում այդ ճամբարում գտնվել է 6-րդ լեգեոնը. որ մասնակցել է Բար-Քոհբայի ապստամբության ճնշմանը:
Ներկա պահին դա Արևելյան Միջագետքում գտնված միակ հռոմեական ռազմական ճամբարն է: