Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի քայլը ճիշտ էր. պետք է վերականգնել կապը Երուսաղեմի հայ համայնքի հետ

Միջազգային հարաբերությունների փորձագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չետերյանը կարծում է, որ Հայաստանը ճիշտ քայլ է արել՝ կողմ քվեարկելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի ընթացքում ընդունված Երուսաղեմի մասին բանաձևին, որը դատապարտում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք: Փորձագետը համաձայն չէ այն մտքի հետ, թե Հայաստանի այս կեցվածքը կարող է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Իր խոսքով՝ դրանք «մանկական» դատողություններ են, որովհետև Թրամփը չի կարող պատժել աշխարհի պետությունների մեծ մասին՝ Երուսաղեմի հարցի հետ կապված իր որոշմանը անհամաձայնություն հայտնելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վիգեն Չետերյանը խոսել է Երուսաղեմի շուրջ վերջին զարգացումների և Երուսաղեմում ու ընդհանրապես Մերձավոր Արևելքում հայկական համայնքների վիճակի մասին:

– Պարոն Չետերյան, Երուսաղեմի կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ի՞նչ վտանգներ է պարունակում հայ համայնքի համար:

– Նախ, հստակեցնենք, որ Թրամփի կեցվածքը փոփոխություն չի բերել Երուսաղեմի կարգավիճակի մեջ, պարզապես Միացյալ Նահանգների համար Երուսաղեմը կդառնա Իսրայելի մայրաքաղաք, և ամերիկացիներն այնտեղ են տեղափոխելու իրենց դեսպանությունը: Այս որոշումը նորություն չի բերել Երուսաղեմի առօրյայի, քաղաքական իրավիճակի: Երուսաղեմը 1967 թ. ի վեր իսրայելյան գրավման տակ է, ամբողջ քաղաքը, ոչ միայն Արևմտյան Երուսաղեմը, այլև պատմական կամ Արևելյան Երուսաղեմը: Այնպես որ սա շատ խորհրդանշական քայլ է, ոչ թե իրականության մեջ փոփոխություն առաջացնող:

Երկրորդը, հայ համայնքը, որն ապրում էր հիմնականում Արևելյան Երուսաղեմում՝ Հին քաղաքում, Միջին Արևելքի հայ համայնքներից մեկն էր: Բայց 1967 թ. Վեցօրյա պատերազմից հետո, երբ Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը, հայ համայնքն անջատվեց Միջին Արևելքի մյուս երկրների հայ համայնքներից: Ուրեմն Երուսաղեմի հետ կապ պահելը դարձավ շատ դժվար խնդիր, և համայնքը մեկուսացավ մյուս համայնքներից:

Երրորդը, Երուսաղեմի հայ համայնքը միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել իր շրջապատի՝ այնտեղ ապրող քրիստոնյա, մուսուլման արաբների հետ, և իրենք նույն պայմաններում էին ապրում, ինչ Արևելյան Երուսաղեմի մնացած համայնքները: Եվ հայ համայնքն ավելի շատ հակված է պաղեստինյան դատին, քան Իսրայելի պահանջներին, որն է Երուսաղեմը դարձնել Իսրայելի մշտական մայրաքաղաք՝ մեկուսացնելով պաղեստինյան քաղաքական պահանջներն ու նպատակները:

– Այս զարգացումները, ի վերջո, կարո՞ղ են ինչ-որ բան փոխել Երուսաղեմի կարգավիճակի մեջ:

– Փոփոխությունն այն է, որ ամերիկացիները, որոնք մինչև հիմա փորձում էին միջնորդ լինել պաղեստինցիների և իսրայելցիների միջև՝ լուծելու այս խրթին հարցը, այսօր՝ Թրամփի օրոք, ցույց տվեցին, որ իրենք ամբողջովին, նույնիսկ սիմվոլիկ հողի վրա, Իսրայելի կողմն են: Բայց Թրամփի արած քայլն իրականում շատ անիմաստ քայլ է: Մի կողմից, այն իրական փոփոխություն չի բերելու, իսկ մյուս կողմից, եթե հարցին նայենք Միջին Արևելքի ամբողջ զարգացումների համատեքստում, Թրամփի քայլն ապտակ էր Միջին Արևելքի այդ բոլոր ուժերին, որոնք ԱՄՆ-ի հետ են, և սա մեծ նվեր էր հակաամերիկյան ուժերին Միջին Արևելքում: Այս քայլը չօգնեց իրենց քաղաքականությանը:

– Իսկ ինչո՞վ եք բացատրում Հայաստանի որոշումը՝ կողմ քվեարկելու Երուսաղեմի մասին բանաձևի ընդունմանը: Ճի՞շտ էր արդյոք այս քայլը: Ի՞նչ դեր է այս հարցում խաղում հայկական ներկայության գործոնը և կարողանո՞ւմ է արդյոք Հայաստանը պաշտպանել հայերի իրավունքները Երուսաղեմում:

– Երուսաղեմի պատմական հողի վրա կա չորս թաղամաս: Մեկը ուղղափառ եկեղեցու թաղամասն է, մյուսը՝ հրեական թաղամասը, երրորդը՝ մուսուլման և չորրորդը՝ հայկական: Այսինքն՝ այն մեծ, հսկայական խորհրդանշական կարևորություն ունի: Բայց Միջին Արևելքի հայ համայնքների կապը Երուսաղեմի հայ համայնքի հետ, ինչպես արդեն ասացի, խզվել է 1967-ից հետո: Այդ կապը կարևոր է վերականգնել: Կարևոր է միջազգային քաղաքականության մեջ տեղ ունենալու խորհրդանշական նպատակով, բայց կարևոր է Հայաստանի համար նաև այն պատճառով, որ ազդեցիկ ուժ է Միջին Արևելքում: Ռազմական մեծ ուժ է նաև Թուրքիայի ուղղությամբ և Հարավային Կովկասում: Գիտենք, թե որքան կարևոր տեխնոլոգիաներ է Իսրայելը տրամադրել Ադրբեջանի բանակին: Թուրքական բանակը ևս մեծ կարևորություն է տալիս Իսրայելի հետ իր համագործակցությանը: Հաշվի առնելով այս բոլոր ռազմական, քաղաքական, գիտական և այլ գործոնները՝ մենք պետք է ավելի մեծ կարևորություն տանք մեր ներկայությանը Երուսաղեմում: «Մենք» ասելով՝ նկատի ունեմ թե՛ Միջին Արևելքի հայությունը և թե՛ Հայաստանի դիվանագիտությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիվանագիտական կեցվածքին, կարծում եմ, որ ՄԱԿ-ի քննարկումների ժամանակ կատարված այդ քայլն ամբողջովին առողջ և ճիշտ քայլ էր:

– Բայց շատերը, այդ թվում՝ իսրայելցիները, քննադատում են Հայաստանին այդ քայլի համար՝ ասելով, թե ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանը ձեռնպահ մնար և չքվեարկեր:

– Չէ, այնտեղ ձեռնպահ մնալու հարց չկար: Իմ կարծիքով՝ ճիշտ է, որ Հայաստանը դեմ լինի այդ որոշմանը: Թրամփը կամ ամերիկյան դիվանագիտությունն առանձին չի կարող այնտեղ հարցեր լուծել: Այդ հարցը պետք է լուծվի միջազգային օրենքի հիման վրա: Եվ բացի այդ, ունենք պատմական շահեր: Մեր համայնքը Պաղեստինում դարձյալ տառապում է Իսրայելի քայլերի պատճառով: Ուրեմն այդ քայլը ճիշտ էր թե՛ միջազգային օրենքի և թե՛ ազգային շահերի տեսանկյունից:

– Քանի որ Թրամփը հայտարարել է, որ իրենք կհետևեն, թե որ երկիրն ինչպես է քվեարկում ՄԱԿ-ում և ըստ դրա կվերանայեն տարբեր երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունը, որոշ հայ փորձագետներ ասում են, թե սա կարող է բացասաբար ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Համաձա՞յն եք նման կանխատեսման հետ:

– ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 128 երկիր դեմ քվեարկեց Թրամփի որոշմանը, և և չեմ կարծում եմ, թե Թրամփը պիտի կարողանա բոլոր երկրներին պատժել և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները պիտի կապի այդ քվեարկության հետ: Դրանք մի քիչ մանկական արտահայտություններ են, և չեմ կարծում, որ դիվանագիտական աշխարհում կարելի է նման ձևով պատժել աշխարհի երկրների մեծ մասին:

– Այս առիթով խոսենք նաև Մերձավոր Արևելքում ընդհանուր հայկական ներկայության մասին: Վերջին շրջանի ընդհանուր անկայունությունը տարածաշրջանում ինչպե՞ս է ազդել տարբեր երկներում հայկական ներկայության վրա, ի՞նչ վիճակում են այժմ հայկական համայնքները:

– Շատ ծավալուն հարց է, և նույնիսկ մեկ հարցազրույցը չի բավարարի պատասխանելու համար: Պետք է մի ամբողջ համագումար կազմակերպել: Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի մտավորական կամ դիվանագիտական հովանոցի տակ կազմակերպվի լուրջ հանդիպում՝ ուսումնասիրելու, հասկանալու ինչ վիճակում են այսօր հայ համայնքները Միջին Արևելքում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստին-Իսրայել, Եգիպտոս և այլն, մենք ի՞նչ հնարավորություններ ունենք և ի՞նչ քաղաքականություններ կարող ենք իրականացնել: Ուրեմն սա հսկայական նյութ է: Ինչպես գիտեք՝ այնտեղ պատերազմների մի քանի ալիք ամբողջովին քանդեց այն պայմանները, որի մեջ ապրում էին մեր համայնքները, հետևաբար պետք է վերանայենք՝ ի՞նչ կարելի է ազատել, ի՞նչ կարելի է վերականգնել, ի՞նչ ոճի ներկայություն ենք ուզում պահել այդ երկրներում և ի՞նչ գնով: Այս բոլորը հսկայական աշխատանք է և այդ աշխատանքը պետք է տարվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում