«Օդնոկլասիկի» սոցիալական ցանցը փոխել է տարբերանշանը: Այն իրենից ներկայացնում է նարնջագույն մի մարդուկ, որը նման է OK տառակապակցությանը: Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ այն չի պահանջել լրացուցիչ ծախսեր, տարբերանշանի մշակումն իրականացվել է ընկերությունում: Ասվում է նաև, որ հաշվի է առնվել օգտատերերի մի խմբի կարծիքը, որը հատուկ հավաքվել էր տարբերանշան ընտրելու համար:
Օգտատերերն ասում են, որ այս տարբերանշանը հայտնվել էր դեռ ապրիլ ամսին, սակայն այն արագ հեռացրել են: Այն ժամանակ տարբերանշանի փոփոխության փաստը չի մեկնաբանվել: