Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ:

Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը (հստակ ամսաթիվը դժվար է նշել. մոտավորապես սեպտեմբերից-հուլիս ընկած ժամանակահատվածում), և սկսվում էր հին եգիպտական տարվա «ախեթի» առաջին եղանակը: Նեղոսի հեղեղումն անվանվում էր Վերին և Ստորին Նեղոսի աստծո՝ Հապիի գալուստով, որը առատության աստվածն էր: Դա սուրբ ժամանակաշրջան էր Եգիպտոսի համար, քանի որ երաշտը կարող էր կասկածի տակ դնել նրանց ֆիզիկական գոյությունը: Ուստի Սիրիուսի երևալով սկսվում էր հին եգիպտացիների կյանքի նոր շրջանը:

Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին հեղեղումներից դեռ շատ առաջ: Տաճարների տնտեսություններում լավ սնում էին զոհաբերման համար նախատեսված ցլերին և թռչուններին, լրացուցիչ ուտելիքի պաշարներ էին հավաքում: Անգամ աղքատները փորձում էին նոր հագուստներով դիմավորել Նոր տարին: Մարդիկ կտոր էին գնում, կոշիկներ, անուշահոտ յուղեր: Քրմերը հաշվում էին հեղեղման օրը, և դրա նախօրեին մարդիկ հավաքվում էին գետի ափերին՝ անհամբերությամբ սպասելով ջրի բարձրանալուն: Մարդիկ բուռն ոգևորությամբ էին դիմավորում ջրի ալիքները: Ընդ որում՝ ամբոխի առջևում կանգնում էին քրմերը:

Հենց հեղեղման օրը եգիպտացիները զոհ էին մատուցում Հապի աստծուն, ջրի մեջ էին նետում պապիրուսի կտորներ, որոնց վրա թվարկում էին բարիքները: Ամոն աստծո (որի հետ երբեմն նույնացնում էին Հապի աստծուն), նրա կնոջ և որդու արձանները դնում էին նավի մեջ, որը Նեղոսի վրայով շրջում էր մեկ ամիս: Դա ուղեկցվում էր երգ ու պարով, ուրախությամբ: Ապա արձանները հետ էին տանում տաճար:

Նոր տարվա տոնակատարության ժամանակ եգիպտացիներն ունեին նաև ավանդույթ, որի համաձայն անոթները լցնում էին Նեղոսի «սուրբ ջրով», որը համարվում էր հրաշագործ: Մարդիկ այդ ժամանակ ազատվում էին ամեն տեսակի գործերից, այցելում էին իրենց ընկերներին ու հարազատներին և միասին հիշում իրենց նախնիներին ու փառաբանում աստվածներին:

Հաճախ հին եգիպտական Նոր տարին կապում են ևս մեկ աստծո՝ Երաժշտության և սիրո աստվածուհի Խաթխորի՝ Արևի աստված Ռայի դստեր պաշտամունքի հետ: Նոր տարուց երկու գիշեր առաջ գերագույն քուրմն իր օգնականների հետ Դենդերում Խաթխորի տաճարում աստվածուհու արձանի սուրբ մաքրման արարողություն էր անցկացնում: Իսկ Նոր տարվա նախորդ գիշերը («Ռայի գիշեր»), երբ տեղի էր ունենում Արևի աստծո պայքարը շթի աստվածների դեմ, անցկացվում էր հանդիսավոր երթ, որին քրմերի հետ հավասար մասնակցում էին փարավոնը և նրա կինը: Խաթխոր աստվածուհու արձանը տանում էին սրբազան նավակով և տեղադրում 12 սյուներով (խորհրդանշում է տարվա ամիսները) տաղավարում՝ տաճարի տետանիքին: Նոր տարում արևի առաջին շողի հայտնվելու պես վարագույրները բացվում էին, և աստվածուհու վրա սփռվում էր արևի լույսը՝ Ռա աստծո միստիկ օրհնանքը իր դստերը, տաճարին և ամբողջ աշխարհին:

4000 տարի առաջ Հին Բաբելոնում նույնպես նշում էին Նոր տարին: Այստեղ այն գալիս էր գարնանային գիշերահավասարից հետո (որը համարվում էր գարնան առաջին օրը)՝ առաջին նորալուսնի հետ: Իսկապես, գարունը բոլոր ժամանակներում համարվել է վերածննդի և ծաղկման շրջան: Տոնի օրերին կառավարչին մերկացնում էին և արտաքսում քաղաքից, և յուրաքանչյուրը 11 օրվա ընթացքում անում էր այն, ինչ ուզում էր: Ընդ որում՝ ամեն օրը յուրովի էր նշվում: Այնուհետև թագավորը շքեղ հագուստներով վերադառնում էր մեծ արարողության գլուխ: Ապա մարդիկ վերադառնում էին աշխատանքի և անցնում կարգապահ կյանքի: Ահա այսպես էին մարդիկ ամեն տարի սկսում Նոր տարին:

Ինչպես տեսնում ենք, Նոր տարում կյանքում որևէ բան փոխելու ավանդույթը գալիս է Հին Բաբելոնից: Ի դեպ, այն ժամանակ ամենահայտնի երազանքը գյուղատնտեսական գործիքները վերադարձնելն էր:

Երկար ժամանակ հին հռոմեացիների համար Նոր տարին գալիս էր մարտի 1-ին: Մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսար կայսրը գործարկեց նոր օրացույց, որն օգտագործվում է մինչ օրս, և Նոր տարին դրանից հետո նշվում է հունվարի 1-ին: Իսկ որպեսզի օրացույցը համընկներ արևի շարժի հետ, Կեսարը նախորդ տարին 365 օրից դարձրեց 445 օր:

Հունվարը խորհրդանշական ամիս է նոր տարին սկսելու համար: Այն իր անվանումը ստացել է հռոմեական երկդեմ Յունուս աստծո անունից: Աստված հետ է նայում Հին տարուն և առաջ՝ ապագային:

Հռոմեական ամանորյա տոնակատարությունները կոչվում էին Կալենդներ: Մարդիկ զարդարում էին իրենց տները, միմյանց նվերներ անում: Ստրուկները խմում էին տերերի հետ և մի քանի օր անում էին ինչ ցանկանում էին:

Հին սլավոնները հեթանոսական նոր տարին կապում էին Կոլյադա աստվածության հետ և նշում էին Ձմեռային գիշերահավասարի օրը: Գլխավոր խորհրդանիշը կրակի բոցն էր, որը պատկերում էր արևի լույսը, որը տարվա ամենաերկար գիշերից հետո պետք է գնալով ավելի վեր բարձրանար:

Ամանորյա ծիսական բլիթը՝ կարավայը, նույնպես արևի տեսք ուներ: Այն կապվում էր նաև բեղմնավորության հետ, ինչը երևում է նաև նրա անունից (կորովա՝ կով):

Հին ժամանակներում կարավայը պատրաստում էին քրմերը տարբեր ծեսերով և հատուկ արխայիկ միջոցներով, ինչպիսին էր, օրինակ, այն, որ ալյուր պատրաստելիս դիմում էին երկանքի օգնությանը: Տոնի նախօրեին աղջիկները փութաջանորեն ավլում էին սեղանի տակի աղբը, և եթե նրանց բաժին էր ընկնում հացի փշուր, նշան էր, որ նրանք այդ տարի պետք է ամուսնանային:

Մի շարք ամանորյա ծիսակատարություններ անցկացնում էին երեխաները: Նրանք երգելով քայլում էին բակերով, որի համար նրանց առատորեն նվերներ էին տալիս: Երեխաների երգը հաճախ ուղեկցվում էր այծ, կով կամ այլ կենդանիներ մորթելով, որոնք մարմնավորում էին բեղմնավորություն:

Հին Պարսկաստանում Նովրուզը նշվում էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ի լույս 22-ի գիշերը, որը նմանակում էր գարնան և բնության սկիզբը: «Նովրուզ» բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «նոր օր»:

Դա իրանական օրացույցով «ֆարվադինի» առաջին օրն է: Այդ օրվանից մի քանի շաբաթ առաջ ցորենի կամ գարու հատիկներ էին աճեցնում: Մինչև Նոր տարի դրանք կանաչում էին, ինչը խորհրդանշում էր գարնան գալոստը և կյանքի նոր տարվա սկիզբը: Տոնի նախօրեին բոլորը հաշտվում էին, կարասները լցնում էին ցորենով, ջրով կամ կաթով. դա խորհրդանշում էր առատ բերք, բերքատու անձրևներ և առատ կաթ:

Նովրուզի առավոտյան պետք էր արդեն ավարտած լինել տան հարդարանքը նռան և խնձորի ճյուղերով, ուտելիքը պետք է պատրաստ լիներ, իսկ աղբը՝ թափված: Դրանից հետո բացում էին «դոսթարխանը»՝ բազմաթիվ ազգային կերակուրներով, քաղցրավենիքով և խմիչքներով սփռոցը, և սկսում էին տոնական խնջույքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում