Tuesday, 16 04 2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում

Այց՝ հակասական ուղերձներով. Ինչ է հասկացնում Ռոգոզինը

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով համակարգում է ռազմարդյունաբերական ոլորտի աշխատանքները, չհայտարարված այցով երեկ մեկնել է Բաքու և բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո Ռոգոզինն այդ մասին լուսանկար է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում, չմանրամասնելով՝ ինչի շուրջ են կողմերը բանակցել:

Դմիտրի Ռոգոզինը ռուսաստանյան էլիտայի այն գործիչներից է, ով բացահայտ լոբբինգ է անում Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման օգտին: Անգամ Ապրիլյան պատերազմի օրերին, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները հասել էին պիկին ու նույնիսկ Սերժ Սարգսյանն էր բացահայտ դժգոհություն հայտնում Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցության թեմայով, Ռոգոզինը Բաքվում ցինիզմով հայտարարում էր, թե Մոսկվան շարունակելու է սպառազինել Ադրբեջանին: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Ռոգոզինը երեկ Բաքվում պայմանավորվածություններ է ձեռք բերել սպառազինությունների նոր խմբաքանակի մատակարարման շուրջ, մանավանդ, որ վերջերս, ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, Ադրբեջանի պաշտպանության նախարարը գրեթե բաց տեքստով խոսել էր այդ մասին: Բացի այդ, Ռոգոզինի ֆեյսբուքյան գրառումը նման է քաղաքական մեսիջի: Կասկածից վեր է, որ եթե Ռուսաստանի փոխվարչապետի այցը Բաքու արդյունավետ չլիներ, ֆեյսբուքյան անդրադարձի կարիք չէր լինի: Ըստ ամենայնի` այս մեսիջով Ռոգոզինն ինչ-որ բան է հասկացնում Հայաստանի իշխանություններին, գուցե նաև` կարգավորման գործընթացի մյուս միջնորդներին:

Մյուս կողմից` վերջին շրջանում Մոսկվան հրապարակային հայտարարությունների մակարդակում վարում է քաղաքականություն, որը ներդաշնակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգին: Հիշենք Սերգեյ Լավրովի հայտարարությունները Բաքվում և Երևանում, որոնք, ըստ էության, ուղղված էին ստատուս-քվոյի ամրապնդմանը: Անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Սոչիում Վլադիմիր Պուտինին հանդիպելուց հետո, նույնպես` ըստ էության, խոստովանեց, որ գոնե այս պահին անհնար է այն համատեքստի վերականգնումը, որը 2016-ի ապրիլին հանգեցրեց պատերազմի:

Իրավիճակը փաստորեն հակասական է և տարբեր վարկածներ առաջ քաշելու հնարավորություն է ստեղծում: Գուցե Ռուսաստանի վերնախավում ժամանակավոր են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբում ստեղծված դիվանագիտական ներդաշնակությունը և Ռոգոզինին գործուղել են Բաքու, որպեսզի նա Ալիևին հավաստիացնի, որ Մոսկվայի համար գերակա են մնում ռուս-ադրբեջանական սեպարատ համաձայնությունները: Սա միանգամայն հնարավոր տարբերակ է և կարող է լինել Ռուսաստանի անուղղակի պատասխանը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը: Իհարկե, չի բացառվում, որ Ռուսաստանի համակարգը ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է, որի հետևանքով գործ ունենք ոչ թե Մոսկվայի միասնական, այլ բազմաբևեռ համակարգի տարբեր սեգմենտների իրար հակասող, հատվածական քաղաքականության հետ:

Ամեն դեպքում` հայկական դիվանագիտությունը պետք է ռուսական ուղղության վրա չեզոքացնի հնարավոր ռիսկերը, միևնույն ժամանակ` շարունակելով Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականությունը, որի բանալին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Վրաստանի, Իրանի հետ արդյունավետ համագործակցության զարգացումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում