Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանք է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Էրդողանին հղված իր շնորհավորանքում ՌԴ ղեկավարը նշել է, որ անցնող տարում հաջողվել է զգալիորեն առաջ գնալ երկկողմ համագոծակցության զարգացման մեջ:
Պուտինի խոսքով՝ ՌԴ-ի և Թուրքիայի սերտ համագործակցոթյունը «հնարավորություն է տվել հուսալի արգելք դնել Մերձավոր Արևելքոմ ահաբեկչական սպառնալիքի հետագա տարածման ճանապարհին»:
Ասադին հասցեագրված շնորհավորանքում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետագայում էլ ամեն կերպ կաջակցի Սիրիային «պետական ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»:
Պուտինն անկեղծ հույս է հայտնել, որ գալիք տարի Սիրիայում կշարունակվեն ամրատական փոփոխությունները դեպի լավը:
Պուտինը նշել է, որ ահաբեկիչներին հաղթելը և Սիրիայում մթնոլորտի շուտափույթ նորմալացումը բխում են ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խաղաղության և անվտանգության շահերից: