НТВ-ի «Միջազգային սղոցարան» շոուում Տիգրան Քեոսայանի հյուրն է եղել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա պատմել է՝ Ճապոնիայի կայսրը գահը երբ կփոխանցի ժառանգին, ինչու է տեքստը ռուսական դիվանագիտական անձնագրում կրկնօրինակված ֆրանսերեն լեզվով և ինչպես լուրջ մնալ, եթե զրուցակիցդ զվարճալի բաներ է ասում: Լավրովը նաև ամփոփել է գերատեսչության աշխատանքի արդյունքները, խոսել է իր բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնի հետ բանակցությունների մասին, կիսվել է իր հրաշալի ֆիզիկական վիճակի գաղտնիքով:
«Միջազգային սղոցարան» ծրագրի ամբողջական տարբերակը Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 31-ին մեր ժամանակով 00:20-ին: