Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փոփոխության ժամանակը․ Մխիթարյանը տարին կավարտի 10 համարի դիրքո՞ւմ

«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր 2017 թվականի վերջին հանդիպումը կանցկացնի՝ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում մրցելով «Սաութհեմփթոնի» հետ: Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում «Յունայթեդին»՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1․35 գործակից: Ոչ ոքին գնահատված է 4․71, իսկ հյուրերի հաղթանակը 9․39 գործակցով:

Հիշեցնենք, որ վերջին երեք հանդիպումներում Ժոզե Մոուրինյոյի թիմին չի հաջողվել հաղթել: Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յունայթեդը» 2:1 հաշվով «Բրիսթոլին» զիջելուց հետո ոչ-ոքի 2:2 խաղաց՝ նախ «Լեսթերի»,  այնուհետև «Բարնլիի» հետ: Ակնհայտ է, որ Մոուրինյոյի թիմում առկա է ճգնաժամ, որը հաղթահարելու համար պորտուգալացի մասնագետը կդիմի փոփոխությունների: «Յունայթեդի» խնդիրները հիմնականում կապված են կիսապաշտպանության հետ: Մասնավորապես, Մոուրինյոյի կողմից հաճախ օգտագործվող 4-2-3-1 մարտավարությունը կարծես սպառել է իրեն: Հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը օժտված լինելով մրցակցի խաղը քանդելու որակներով ոչ միշտ է կարողանում համագործակցել կիսապաշտպանների հետ: Վստահաբար կարելի է ասել, որ Մատիչ-Պոգբա, և Մատիչ-Էրերա հենակետային դուետները չեն արդարացնում իրենց: Խաղաոճով Մատիչին ավելի մոտ է Մարուան Ֆելաինին, վերջինս սակայն վնասվածքից լիովին չի ապաքինվել և խաղային պրակտիկայի հետ կապված խնդիրներ ունի: Վերջին երեք հանդիպումներում «Յունայթեդի» հենակետային օղակը խաթարված էր: «Բարնլիի» հետ մրցավեճում Մոուրինյոն ստիպված եղավ կենտրոնական պաշտպանի փոխարեն խաղադաշտ դուրս բերել Մխիթարյանին նրան հանձնարարելով կոպիտ ասած կիսապաշտպանությունը կապել հարձակման հետ:

Վիճակն այնքան վատ էր, որ հայ ֆուտբոլիստը որոշ դեպքում ստիպված էր նաև պաշտպանությունը կապել կիսապաշտպանության հետ: Կատարելով հսկայական աշխատանք՝ Մխիթարյանին հաջողվեց շտկել իրավիճակը: Բայց խաղային այս եղանակը ամենևին հարցի լուծում չէ: Մխիթարյանը և ցանկացած այլ ֆուտբոլիստ ֆիզիկապես չի կարող 90 րոպե տոն տալ երեք խաղային օղակներին: Բրիտանական dailystar պարբերականը երեկ հրապարակել էր իր վարկածով «Յունայթեդի» մեկնարկային կազմն այսօրվա խաղում: Մասնավորապես այս պարբերականի փորձագետը կարծում է, որ «Սաութհեմփթոնի» դեմ էլ Մոուրինյոն կպայքարին 4-2-3-1 դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ջոնսն ու Լինդելոֆը: Աջ եզրում կխաղա Յանգը, իսկ ձախից՝ Շոուն: Որպես հենակետային կիսապաշպաններ կգործեն Պոգբան ու Մատիչը, իսկ ենթահարձակվողի դիրքում կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Լինգարդը կխաղա կիսապաշտպանության աջ, Ռեշֆորդը՝ ձախ եզրում: Կենտրոնական հարձակվողի դիրքում կգործի Իբրահիմովիչը: Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումներում Մոուրինյոն ենթահարձակվողի դիրքում էր խաղացնում Լինգարդին: Մխիթարյանին օգտագործելով 10 համար դիրքում Մոուրինյոն կարող է որոշ չափով կարգավորել խաղը դաշտի կենտրոնական հատվածում:

Մի փոքր համաձայն չլինելով dailystar-ի փորձագետի հետ կարծում ենք, որ «Սաութհեմփթոնի» դեմ որպես կենտրոնական հարձակվող Մոուրինյոն այնուամենայիվ կօգտագործի Լուկակուին: Վերջին երկու հանդիպումներում նկատվում էր Մխիթարյանը արդյունավետ համագործակցությունը Լուկակուի հետ: Լինելով ենթահարձակվողի դիրքում Մխիթարյանը կարող է նպաստել թե կենտրոնական հարձակվողի հաջող խաղին, և թե օգնել Պոգբային ու Մատիչին: Կրկին չհաղթելու դեպքում «Յունայթեդը» կարող է հայտնվել 3-րդ հորիզոնականում: Այս պահին Մոուրինյոյի թիմն ու 43 միավոր և ընդամենը մեկ միավորով է գերազանցում երրորդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»:

Վերջինս այսօր սեփական հարկի տակ մրցելու է «Ստոք Սիթիի» հետ և մեծ է հավանականությունը, որ լոնդոնյան թիմը 3 միավոր կվաստակի: Առաջին հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 58 միավոր և շատերի կարծիքով այս թիմը գործնականում ապահովել է չեմպիոնությունը: Արդեն հունվարի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի հերթական հանդիումն է անցկացնելու հյուրընակվելով «Էվերթոնին»: Երկու օրում երկու կարևոր հանդիպումներում կարծում ենք ականատեսը կլինենք Մոուրինյոյի կատարած փոփոխություններին և կտեսնենք, որքանով են դրանք արդյունավետ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն» հանդիպումը սկսկվի Երևանի ժամանակով 21:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում