Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռոբերտ Նազարյանն էներգետիկայի նախարա՞ր

Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Ասում են, նա ինքն է որոշել հրաժարական տալ, քանի, որ էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականության հետ համաձայն չէ: Ընդ որում այն կարծիքը, թե նոր նախարար կնշանակվի վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, հավանական չի համարվում: Որոշ տեղեկությունների համաձայն նոր նախարար է նշանակվելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տարիներ առաջ էներգետիկայի փոխնախարար է եղել: Երեկ փորձեցինք այդ մասին խոսել հենց Ռ.Նազարյանի հետ:

Պարոն Նազարյան, ճի՞շտ է, որ շուտով նշանակվելու եք էներգետիկայի նախարար:

– Բա ես ինչու տեղյակ չեմ, որ նման բան կա: Ինձ տեղյակ չեն պահել: Ես կայքերից մեկում կարդացի, որ նախարարը հրաժարական  է գրել, բայց որ ես պիտի լինեմ նախարար, դա ինձ համար նորություն էր:

Ամեն դեպքում էներգետիկան ձեզ հարազատ ոլորտ է:

– Էներգետիկայում ես շատ երկար տարիներ եմ աշխատել՝ էներգետիկայի նախարարի տեղակալ եմ աշխատել, առաջին տեղակալ եմ աշխատել: Էներգետիկայի ոլորտում մենք լուրջ, հեղափոխական գործեր արեցինք, ես մութ ու խավարի ժամանակ գնացի, լուսավոր թողեցի ու դուրս եկա:

Հիմա հավանաբար այդ փորձի համա՞ր են նորից ձեր թեկնածությունն ընտրել:

– Անկեղծ եմ ասում, նման բան առաջին անգամ ձեզանից լսեցի: Եթե լիներ, գոնե կկանչեին ու ինձ հետ կզրուցեին: Կարծում եմ, դա ենթադրությունների դաշտից է, որ ժամանակին էներգետիկայում աշխատել եմ, մտածում են, որ կարող է և ես լինեմ:

– Իսկ կցանկանայի՞ք վերադառնալ այդ ոլորտ:

-Այդ դաշտը պետք է տրամադրվի երիտասարդներին ՝ նոր ուժով, նոր եռանդով, նոր մտածելակերպով ու մոտեցումներով: Ես նախարարի պաշտոն զբաղեցրել եմ, տրանսպորտի և կապի նախարար եմ աշխատել, քաղաքապետ եմ աշխատել, արդեն 14 տարի է, ես այս պաշտոնին եմ: Ես ընդհանրապես երբեք չեմ որոշել, թե որտեղ պետք է աշխատեմ, ինձ միշտ առաջարկել են

Հիմա նորից էներգետիկան ձեր գործունեության շրջանակներում է, հանրային ծառայություն է, և այնտեղ վարվող քաղաքականությունը կարգավորվում է նաև ձեր ղեկավարած հանձնաժողովի միջոցով: Ոլորտում վարվող քաղաքականությունը ձեզ գոհացնո՞ւմ է:

– Ես ընդհանուր առումով կարող եմ ասել, այո, գոհացնում է, բայց դիտարկումների համար վերլուծություն է պետք անել, որը ես այսօր չունեմ: Բայց այն իրավիճակը, որն այսօր ունենք էներգետիկայում, ինձ բավարարում է, ես դժգոհ չեմ:

Վերջերս հայտնի դարձավ, որ ոլորտն ազատականացնելու ցանկություն կա , բայց արտադրությունն ու բաշխումը կենտրոնացնում են մեկ սեփականատիրոջ ձեռքում: Սա իրար հակասող քաղաքականություն չի՞:

– Դա խիստ մասնագիտական և երկար բացատրություն պահանջող հարց է: Ում ձեռքում ուզում է լինի, այդ ազատականացման կանոնները, որպես կարգավորող մարմին՝ այն մենք ենք կարգավորում, և այդ ազատականացումը բերում է նրան, որ մենք ձերբազատվենք մենաշնորհներից: Դա որևէ կերպ չի կարող խանգարել ազատականացմանը:

Վերջնական սպառողին էլեկտրաէներգիա մատակարարելու համակարգը սեփականացնելու մասին է խոսք գնում: Դա հնարավո՞ր է մեզ մոտ այն դեպքում, երբ համակարգը համարվում է բնական մենաշնորհ, և հաճախ են հնչում մեկնաբանություններ, թե փոքր երկրում երկրորդ օպերատորի գործունեությունը հնարավոր չէ:

Իհարկե: Բնակիչ բաժանորդների դեպքում հեռու ապագայում՝ 5-6 տարի հետո կլինի, իսկ իրավաբանական անձանց համար 2018թ. էլ հնարավոր է: Հիմա էլ բնակիչ-բաժանորդն առանձին բաժանորդ է, իրավաբանական անձինք՝ այլ բաժանորդներ:

Ես մատակարարին նկատի ունեմ:

– Մենք հիմա բաշխող ծառայությունների համար վճար ենք սահմանել, որևէ մեկը եթե վճարում է էլեկտրական ցանցերին, նա ընդամենը բաշխման ծառայություն է կատարելու:

Միգուցե հիմա էլ այդ ոլորտում մեկ այլ մենաշնորհ է ստեղծվում, որ խոշոր սպառողների կամ իրավաբանական անձանց էլեկտրաէներգիա մի օպերատոր մատակարարի, բնակիչ բաժանորդներին՝ մեկ այլ օպերատոր: Այսինքն՝ որոշել են կիսել բաշխման ոլորտը:

– Ոչ: Չկա նման բան, մոռացեք: Ով է ձեզ նման բան ասել:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում