Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Եթե Հայաստանն այդքան անտանելի լիներ, ապա 20 հազարից ավել սիրիահայ այստեղ չէին մնա․ Հրանուշ Հակոբյան

«Բուռն, հետաքրքիր և աշխատանքներով լեցուն  տարի էր․ տարի, որ կարող եմ ասել, որ Սփյուռքն առավել մոտեցավ հայրենիքին, հայրենիքը՝  Սփյուռքին, սփյուռքահայերից ահագին մարդիկ եկան ներդրումներ անելու, եկան զբոսաշրջությամբ Հայաստանը վայելելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց  ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ամփոփելով անցնող 2017թ-ը։

«Այսօր 20 հազար հոգի միայն հայրենադարձվել են սիրիահայերից, նրանք հաստատվել են այստեղ և այլևս չեն պատրաստվում գնալ, եթե Հայաստանն այդքան անտանելի լիներ, ապա նրանք այստեղ չէին մնա, այլ կփնտրեին  ճանապարհներ՝ այլ երկրներում հաստատվելու համար։ Այնպես որ չպետք է միայն ժխտականը ցույց տալ, բազմաթիվ դրական բաներ էլ կան, մենք էլ պետք է փորձենք միանալ, համախմբվել՝ այդ  լավ օրինակները, լավ նախաձեռնությունները  Սփյուռք հասցնելու համար, որպեսզի այո, Սփյուռքի այդ հզոր պոտենցիալը կարողանանք օգտագործել․ պետք է նախ կարողանանք լավ քարոզչություն  տանել, ճիշտ ներկայացնել՝ լավը լավ, իսկ վատը՝ վատ, բայց մյուս կողմից էլ յուրաքանչյուր հայի պետք է հասցնենք, որ Հայաստանը բոլորինս է, միայն հայաստանցիներինը չէ, որ Հայրենիքը բոլորս պետք է պահենք ու պահպանենք, որ Արցախի խնդիրը դա ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է միայն պետության խնդիրը չէ , որ Սփյուռքում հայապահպանության խնդիրը նաև Հայոց պետության խնդիրն է, հետևաբար այդ համատեղ գործելու խնդիրը մենք պետք է կարողանանք  հասցնել յուրաքանչյուր հայի»,- հավելեց նախարարը։

Անդրադառնալով նաև 2040թ-ին Հայաստանի  բնակչությունը 4 միլիոնի հասցնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը և այն  դիտարկմանը, թե որքանո՞վ է սա իրատեսական ցուցանիշ, Հրանուշ Հակոբյանը նշեց․

«Մենք միասնաբար պետք է աշխատենք, մենք պետք է խնդիր դնենք և այդ խնդրին հասնենք․ այո, ես դա իրատեսական համարում եմ, եթե մենք մոտավորապես 12 միլիոն մարդ ունենք, որի 7-8 միլիոնը դրսում են, ապա ինչու մենք չենք կարող դա  անել՝ և ծնելիությունն  աճեցնելով  և մեխանիկական աճը կազմակերպելով․ չպետք է այդքան հոռետես լինենք, այլ պետք է մտածենք նաև դրական ձևով խնդիրները լուծելու մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում