Սուրբծննդյան բացիկները Քարդաշյան ընտանիքի բարի ավանդույթն են: Այս տարի նկարահանման կրեատիվ տնօրենը հենց Քիմ Քարդաշյանն է եղել, գրում է Probomond-ը:
24 օր Քիմը հրապարակել է բացիկից հատվածներ: Լուսանկարներում նրա քույրերն են՝ Քորթնին, Քլոեն և Քենդալը, մայրը՝ Քրիս Ջենները, ամուսինը՝ Քանյե Ուեսթը:
Լուսանկարներում ջինսերով և սպիտակ շապիկներով կեցվածք են ընդունել նաև Քիմի և Քորթնիի երեխաները: Սուրբ ծնունդին Քիմը կիսվել է ամբողջ բացիկով, որը երկրպագուները ձանձրալի են համարել:
Մեծ մասը հույս է ունեցել, որ գագաթնակետը կլինի հղի Քայլի Ջենների լուսանկարը: Սակայն Քայլին, ով ամեն կերպ թաքցնում է իր հղիությունը, բաց է թողել նկարահանումը:
Հետևորդները հարյուրավոր վրդովված մեկնաբանություններ են թողել Քիմի ինսթագրամյան էջում: Քիմը զայրացել է և ջնջել բոլոր լուսանկարները: