Բոլորը քննարկում են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի 2018 թ. տեղի ունենալիք հարսանիքը: Տեղեկություն է հայտնվել, որ ապագա ամուսինները մտադիր են հարսանիքին հրավիրել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամային, ինչը մտահոգել է Մեծ Բրիտանիայի բնակիչներին:
The Sun-ի հաղորդմամբ՝ Մեգանի և Հարրիի հարսանիքին Օբամային հրավիրելը կարող է վիրավորել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նրան հարսանիքին չեն հրավիրել: Պաշտոնյաները և երկրի բնակիչներն անհանգստացած են՝ արդյոք այդ հարսանիքը միջազգային վեճ չի առաջացնի: Գաղտնիք չէ, որ արքայազն Հարրին Օբամայի և նրա կնոջ հետ լավ հարաբերությունների մեջ է, նրանք բազմիցս տեսնվել և շփվել են, ուստի զարմանալի չէ, որ Օբամային ուզում են տեսնել արարողության մասնակիցների թվում: