Մեծ Բրիտանիայում ամանորյա տոներին ներդրել են բեռնատարներ, որոնց մեջ սթափեցուցիչներ են սարքավորված: Այդպիսի մեքենաները կարող են նորմա դառնալ բրիտանական քաղաքների համար, հայտնում է BBC-ն:
Ծառայության ղեկավար Սայմոն Սթիվենսի խոսքով՝ ինքն ուշադիր կետևի, թե շարժական սթափեցուցիչներն ինչպես կաշխատեն ամանորյա գիշերը, հետո վերջնական որոշում կընդունի դրանք ամենուր օգտագործելու վերաբերյալ:
Անվավոր սթափեցուցիչներն անվտանգ տեղ են նրանց համար, ովքեր հարբել են և զննություն են պահանջում, նաև սթափվել:
Այդ բեռնատարներն անվանում են նաև «հարբած ավտոբուսներ»: Դրաք ունեն դեղեր, մահճակալ, երբեմն՝ նույնիսկ լոգարան: Նյուքասլում, Քարդիֆում, Մանչեսթերում և Բրիսթոլում դրանք արդեն աշխատում են շուրջ տարին: