Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ իր ժողովուրդը «այլևս չի ընդունի» Վաշինգտոնի կողմից առաջարկված խաղաղության ոչ մի ծրագիր:
«Պարզվեց՝ Միացյալ Նահանգները խաղաղության գործընթացում անազնիվ միջնորդ է, և մենք այլևս չենք ընդունի ԱՄՆ-ից որևէ ծրագիր»,- հայտարարել է Աբբասը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մակրոնի ելույթը, իր հերթին, ևս համահունչ էր պաղեստինյան առաջնորդի դիրքորոշմանը: «Ամերիկացիները մարգինալացրին իրենց, և ես ձգտում եմ չանել նույնը»,- ասել է Մակրոնը: