Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2018-ի անորոշության անսպասելի աղբյուրը

Տարեվերջին իր ազդեցությունն աստիճանաբար տոնական եռուզեռին զիջող, այսպես ասած, 2018-ի ինտրիգի կրակին փայտ ավելացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որում նա առաջին անգամ դժգոհություն հայտնեց առ այն, որ 2018-ի անորոշությունը բացասաբար է ազդում բիզնեսի և տնտեսության վրա: Այլ կերպ ասած, բիզնեսը, տնտեսությունը՝ ի դեմս դրանում ներգրավված սուբյեկտների, ունեն պլաններ կամ մտադրություններ, բայց չգիտեն, թե արդյո՞ք ներիշխանական դասավորությունը լինելու է իրենց պատկերացրածով: Կամ, կառավարությունն առաջարկում է բիզնեսին ծրագրեր, բայց չկա արձագանք, որովհետև չկա պատկերացում, թե ով է լինելու այդ առաջարկների տերն ու պատասխանատուն 2018-ին:

Տրամաբանությունը հուշում է, որ, եթե Կարեն Կարապետյանն է դժգոհում անորոշության բացասական հետևանքից, ապա նա նկատի ունի այն բիզնեսի կարկամելը, որը ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել հենց Կարեն Կարապետյանին: Իսկ այդ առումով հարց է առաջանում, թե այդ ի՞նչ բիզնես է: Օրինակ՝ արդյո՞ք այդ բիզնեսը Հայաստանի ներդրողների ակումբը ներկայացնող ռուսաստանահայ գործարարներն են: Այդ ակումբն անցնող տարվա հունվարին հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանն աջակցելու պատրաստակամության մասին: Ավելի շուտ, հայտարարեցին երեք տասնյակ ռուսաստանահայ մեծահարուստներ, իսկ հետո՝ մարտին ստեղծվեց ակումբը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Սամվել Կարապետյանն այս դեպքում առանցքային ֆիգուր է, քանի որ գործնականում նա է հանդիսանում Կարեն Կարապետյանի վարչապետական բազան: Մինչդեռ, մի քանի շաբաթ առաջ մենք տեսանք Սամվել Կարապետյանի հայտարարությունը 1 միլիարդ դոլարի ներդրումների մասով, տասը տարվա ընթացքում՝ էներգետիկայում: Ընդ որում, Կարապետյանն այդ հայտարարությունն անում էր ոչ թե Կարեն Կարապետյանի ներկայությամբ և ընկերակցությամբ, ինչպես, օրինակ, Ներդրողների ակումբի ստեղծումը, այլ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և ընկերակցությամբ: Ըստ այդմ առաջանում է հարց՝ Սամվել Կարապետյանի վարքագծի վրա անորոշությունն ազդո՞ւմ էր, կամ ազդո՞ւմ է, թե՞ ոչ: Բանն այն է, որ, եթե նա Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ և մասնակցությամբ հայտարարում է 10 տարում մեկ միլիարդ դոլար ներդրման մասին, ապա դա նշանակում է, որ Սարգսյանի հետ ունի որոշակի պայմանավորվածություն:

Ըստ այդմ հարց է առաջանում՝ ի՞նչ պայմանավորվածություն է դա, ի՞նչ տեսք ունի դրանում 2018-ի ապրիլը, կամ ի՞նչ սցենար: Կարապետյանը 1 միլիարդի մասին հայտարարում է, որովհետև Սերժ Սարգսյանն ասել է, որ չի՞ լինելու վարչապետ, թե՞ Կարապետյանը նրա հետ պայմանավորվում է այսպես ասած բոլոր դեպքերի համար, կամ այսպես ասած՝ «վատագույն» դեպքի, երբ 2018-ին վարչապետ մնում է Սարգսյանը: Կամ, արդյո՞ք Սամվել Կարապետյանի համար դա է «վատագույն» դեպքը, թե՞ հակառակը: Այդ հարցերի միարժեք պատասխանն անշուշտ հրապարակային դաշտում չկա, սակայն հենց այդ հարցերի պատասխանները հնարավորություն կտան խորապես հասկանալ Կարեն Կարապետյանի դժգոհության շարժառիթը և հնարավոր շահառուների շրջանակը: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին անորոշությունը խանգարո՞ւմ է: Եթե այո, ապա ինչո՞ւ՝ որովհետև Սերժ Սարգսյանը կարող է մնալ, իսկ Կարապետյանը գնալ, թե՞ հակառակը:

Ո՞րն է այն բիզնես շրջանակը, որին խանգարում է անորոշությունը, այդքան էլ պարզ չէ: Բայց այդ շրջանակը պետք է լինի թերևս խոշոր կապիտալի սահմանում, որովհետև ինչքան էլ կարևոր է փոքր ու միջին շերտը, ներկայումս Հայաստանի պարագայում, համենայնդեպս, որևէ առանցքային տեղաշարժ տնտեսությունը չի կարող արձանագրել առանց խոշոր ներդրումային նախագծերի, որոնք էլ իր հերթին կարող է անել միայն խոշոր բիզնեսը: Նվազագույնը, խոշոր բիզնեսի մի քանի առանցքային ֆիգուրների վարքագիծը այս տեսանկյունից կարող է լինել ազդակ նաև մնացյալի համար, հետևաբար անորոշության մասով առանցքայինը հենց այս տիրույթում է, ինչն էլ խիստ ուշագրավ է դարձնում հարցը, թե կոնկրետ ում ինչպես է խանգարում անորոշությունը, հատկապես ո՞ր տարբերակի դեպքում է առաջանում մտահոգությունը:

Իհարկե հավանական է, որ այստեղ բաժանումը ոչ թե Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև է, թե որ խոշորը նրանցից ում է նախընտրում, այլ պարզապես «ուժեղի» և «թույլի» միջև: Համենայնդեպս, հազիվ թե անորոշություն լինի մի տեղում, որտեղ կարող են լինել ռուսաստանահայ 3 տասնյակ մեծահարուստներ, կամ հայաստանյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: Հետևաբար, նրանք ամենևին մեկ տեղում չեն և ըստ այդմ, հարցը թերևս դրվում է նաև որոշակիորեն անսպասելի ռակուրսով՝ գուցե հենց այս բիզնեսի չկողմնորոշվածությունն է նաև առաջացնում անորոշություն, ոչ թե հակառակը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում