Ռուս հայտնի ռեփեր Տիմատին երկրպագուներին հղված ամանօրյա ուղերձ է տեսագրել, որում պատմել է BlackStar լեյբլի հաջողությունների մասին:
Հոլովակի սկզբում Տիմատին պատմում է, որ 2016 թ. դեկտեմբերի 31-ին ինքն իր թիմի հետ անհավանական թվով երազանքներ է պահել: Դրանք բոլորը հաջողվել է իրականացնել 2017 թ.: BlackStar լեյբլն արդեն սեփական խորտկարաններ ունի, աշխատակիցները սկսել են զբաղվել ուղղություններով բիզնեսում, սպորտում, գովազդային մարքեթինգում, իսկ լսարանը հասել է 450 մլնի բոլոր սոցցանցերում:
Երկրպագուներն այդ հոլովակն անվանել են «պարծենկոտություն»՝ համարելով, որ Տիմատին պետք է պարզապես երկրպագուներին շնորհավորեր առաջիկա տոների կապակցությամբ, ոչ թե թվեր իր բոլոր արածնեը: Ոմանք աջակցել են ռեփերին՝ պաշտպանելով նրա ձեռքբերումները և ճիշտ համարելով նախորդ տարվա հաջողությունների բարձրաձայնումը: