ՀՀ ոստիկանության Կապանի բաժինը դեկտեմբերի 28-ին, ժամը 14:10-ին հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2008 թ. ծնված Սվետլանա Վ.-ն, 2006 թ. ծնված Նվարդ Ա.-ն և 2009 թ. ծնված Հասմիկ Ա.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Շինարարների փողոցի թիվ 5/1 հասցեում օդափոխման օդանցքը փակ լինելու և այրված գազի տուն լցվելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: