M∙A∙C կոսմետիկական բրենդը ներկայացրել է շուրթերի համար նախատեսված 15 փայլերից կազմված նոր հավաքածու՝ Retro Matte։
Հավաքածուում հայտնվել են խամրած և վառ երանգներով դիմահարդարման միջոցներ՝ մետալիկ էֆեկտով, այդ թվում զենքի պողպատի Silver Spoon, վարդագույն ոսկու Metallic Rose, մանուշակագույն Atomized, նարնջագույն Coral Plated երանգները և այլն։ Դրանց արժեքը մոտ 30 դոլար է։