The Daily Telegraph պարբերականի ընթերցողները տարվա բառ են անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սխալ տպած թվիթերյան բառը, որը ճանաչել են նեոլոգիզմ։
Covfefe բառի օգտին է քվեարկել պարբերականի ընթերցողների 27 տոկոսը։ Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Maybot բառը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մականունը, որը հորինել էր 2016 թվականի վերջին The Guardian-ի սյունակագիր Ջոն Գրեյսը՝ համեմատելով Մեյին համակարգչային ծրագրի հետ։ Քվեարկության արդյունքներով երրորդ տեղում է բիտքոինը։
Թրամփը սխալ բառը գրել էր մայիսի 31-ին։ Օգտատերերը սկսել էին ենթադրություններ անել, թե դա ինչ կարող է նշանակել։ Նախագահը հավանաբար նկատի է ունեցել coverage բառը (ծածկույթ)։