Արարատի մարզում այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում «ստորին վերին վերջույթների այրված վերքեր, որովայնի շրջանի այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շահումյան գյուղի բնակիչ, 41-ամյա Վահե Անտոնյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան 59 տան մոտից: Պարզվել է, որ նա ժամը 17:20-ի սահմաններում նշված տան դիմաց բենզինով փորձել է ինքնահրկիզվել: Նրա ինքնասպանությունը կանխվել է կնոջ՝ 39-ամյա Մ. Ա.-ի և մոր՝ 62-ամյա Հ. Մ.-ի կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։